Փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտել են Քերմանի ահաբեկչական արարքը
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները համատեղ հաղորդագրութեամբ խստիւ դատապարտել են Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական ակտը, որի հետեւանքով զոհւել ու վիրաւորւել են մեծ թւով խաղաղ բնակիչներ:
Հաղորդագրութեան մի բաժնում ասւած է. «Իրանի ժողովուրդը իր քաղաքական, քաղաքակրթական եւ անկանխատենչ կարողականութիւնների հզօրացման գործընթացում միշտ էլ ծաւալապաշտ գերուժերի եւ նրանց սատանայական ղեկավարութեան ընչաքաղցութիւններին են ենթարկւել»:
Հաղորդագրութեան մէջ նշւած է, որ այն պայմաններում, երբ տարածաշրջանի վերիվայրումներով լի իրադարձութիւններում ակնյայտ է դարձել Իրանի անժխտելի դերը՝ տարածաշրջանի կայունացման ու հաւասարակշռման գործում, ոճրագործները է՛լ աւելի վայրագութիւնների են դիմում եւ նոյնիսկ վախենում են նահատակ գեներալ Սոլէյմանիի պէս խորհրդանիշից: Այս պատճառով թիրախաւորում են նրա հետեւորդների բազմութեանը եւ իրենց թշնամութիւնն ու ոխերիմութիւնն բացայայտում, որի վառ օրինակը Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական զազրելի արարքն էր:
Հաղորդագրութեան մէջ պատգամաւորները դէպքի կապակցութեամբ վշտակցութիւններն են յայտնել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին եւ Իրանի սգակիր ժողովրդին, շեշտելով հասարակութեան բոլոր խաւերի զգօնութիւնը նման քստմնելի արարքների նկատմամբ:
Հաղորդագրութիւնը ստորագրել են՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, զրադաշտականների, ասորիների եւ հրեաների պատգամաւորներ՝ Էսֆանդիար Էխթիարին, Շառլի Էնւիէ Թեքիէն եւ Հոմայուն Սամեհեա Նաջաֆաբադին: