ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչի. Քուրդ մեր բարեկամները զգօն լինեն «կեղծ դրօշի» հնարքների նկատմամբ

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, արձագանգելով Իրաքեան Քուրդստանի վարչապետ Մասրուր Բարզանիի գրասենեակի դէմ իրականացւած անօդաչու յարձակմանը, զգուշացրել է «կեղծ դրօշի» գործողութիւնների մասին, որոնք նպատակ ունեն տարաձայնութիւններ ստեղծել հարեւան երկրների միջեւ։

Արաղչին երկուշաբթի՝ օգոստոսի 17-ին, «X»-ում գրել է, որ ոչինչ չի կարող արդարացնել Բարզանիի գրասենեակի դէմ իրականացւած անխոհեմ յարձակումը։

«Մեր քուրդ բարեկամները պէտք է զգօն լինեն «կեղծ դրօշի» հնարքների նկատմամբ, որոնք մշակւում են հարեւանների միջեւ տարաձայնութիւններ հրահրելու նպատակով»,- նշել է նա։

Իրանի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ Իրանը Սադդամ Հոսէյնի եւ «ԴԱԷՇ»-ի դէմ պայքարի ժամանակ աջակցել է իր քուրդ բարեկամներին եւ շնորհակալութիւն յայտնել այն անվտանգութեան համար, որը նրանք ապահովում են Իրանի սահմանին։

Related Articles

Back to top button