Հասարակական
Կեանքից հեռացել է ԴՆԹ-ի կառուցւածքը յայտնաբերելու համար Նոբէլեան մրցանակի արժանացած Ջէյմս Ուոթսոնը

«ԱԼԻՔ» – 97 տարեկանում կեանքից հեռացել է ամերիկացի գիտնական Ջէյմս Ուոթսոնը, որը Նոբէլեան մրցանակի է արժանացել ԴՆԹ-ի (DNA) կառուցւածքի վերաբերեալ իր աշխատանքի համար:
Գիտնականի որդին յայտնել է, որ Ջէյմս Ուոթսոնը մահացել է կարճատեւ հիւանդութիւնից յետոյ:
Ուոթսոնի յայտնագործութիւնը համարւում է 20-րդ դարի ամենակարեւոր գիտական նւաճումներից մէկը։ 1953 թւականին նա յաջողութեամբ նկարագրել է ԴՆԹ մոլեկուլի կրկնակի պարոյրային կառուցւածքը. նա եւ բրիտանացի գիտնական Ֆրենսիս Քրիքը համագործակցել են այս աշխատանքի վրայ։
Ուոթսոնի հետազօտութիւնները հիմք են դրել մոլեկուլային կենսաբանութեան արագ զարգացմանը, եւ 1962 թւականին նա, Քրիքը եւ բրիտանացի կենսաֆիզիկոս Մորիս Ուիլկինսը կիսել են Նոբէլեան մրցանակն իրենց աշխատանքի համար։



