Հասարակական
Կանայք ամենաշատն են տուժել ինտերնետի անջատումից

Զահրա Բեհրուզազարը, Իրանի նախագահի կանանց եւ ընտանիքի հարցերով փոխնախագահը, յայտարարել է, որ ինտերնետի անջատումից ամենաշատը տուժել են կանայք։ Նրա խօսքով՝ կանանց առցանց բիզնեսները, որոնք մեծապէս կախւած են թւային տարածքից, այս շրջանում աւելի արագ եւ աւելի խոր վնաս են կրել՝ համեմատած այլ խմբերի։
Պաշտօնեան 58 օր տեւած ինտերնետի խափանումը նկարագրել է որպէս հարկադրական իրադարձութիւն, պայմանաւորւած անվտանգութեան իրավիճակով, եւ ընդգծել է, որ ոչ ոք սպասած չէր նման դրութեան։ Նա վերջում նշել է, որ կառավարութիւնը փորձում է ինտերնետը վերադարձնել բնականոն վիճակի եւ շեշտել, որ այս սահմանափակումների շարունակութիւնը մեծ խնդիրներ է ստեղծել քաղաքացիների համար։



