Մինաբի անհետ կորած աշակերտի յիշատակը մեծարւեց Երեւանի Կապոյտ մզկիթում

Երեւանի Կապոյտ մզկիթում տեղի ունեցաւ Մինաբի դպրոցի անհետ կորած աշակերտ, նահատակ Մաքան Նասիրիի յիշատակին նւիրւած ոգեկոչման արարողութիւնը։
Միջոցառման ընթացքում նահատակ Մաքան Նասիրիի հայրը եւ մայրը պատմեցին Մինաբի դպրոցի ողբերգական դէպքի իրենց ցաւալի յիշողութիւնների մասին՝ խօսելով պատերազմների զոհ դարձած անմեղ երեխաների, մարդկային արժանապատւութեան պաշտպանութեան անհրաժեշտութեան եւ համաշխարհային անարդարութեան ու ճնշումների դէմ ձայն բարձրացնելու կարեւորութեան մասին։
Միջոցառման շրջանակում Երեւանի Կապոյտ մզկիթի բակում կազմակերպւեց ծառատունկ՝ ի յիշատակ վաղամեռիկ Մաքան Նասիրիի եւ Մինաբի դպրոցի 168 նահատակ աշակերտների։ Այդ ծառը խորհրդանշում է յոյսը, խաղաղութիւնը եւ այն երեխաների յիշատակի կենդանի պահպանումը, որոնց երազանքները անաւարտ մնացին։
Մասնակիցները, յարգանքի տուրք մատուցելով Մինաբի նահատակների յիշատակին, ընդգծեցին երեխաների պաշտպանութեան, խաղաղութեան մշակոյթի տարածման, քաղաքացիական բնակչութեան դէմ բռնութեան եւ այդ յանցագործութիւնների պատասխանատուների դատապարտման անհրաժեշտութիւնը։



