ԻրանՄիջազգայինՔաղաքական

Անվտանգութեան խորհրդի նոր մեխանիզմը՝ ԱՄՆ-ի հնարաւոր կասկածելի քայլերը կանխելու համար

Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդում վերջերս քննարկւած յուշագրի վերաբերեալ տեղեկացւած աղբիւրները յայտնում են, որ փաստաթուղթը հաստատւել է յատուկ «մեկնաբանական տեսութեան» ուղեկցութեամբ։ Այս տեսութիւնը, որը մանրամասն ուսումնասիրում է ԱՄՆ-ի նախկին չկատարած պարտաւորութիւնները, նախատեսում է մի շարք գործնական քայլեր՝ կանխելու ցանկացած հետաձգում կամ թերացում ամերիկեան կողմից:

ՖԱՐՍ-ի համաձայն` նշւած աղբիւրների փոխանցմամբ՝ խորհրդի փորձագիտական նիստերում յուշագրի իւրաքանչիւր դրոյթ զուգորդւել է յստակ բացատրական յաւելւածով, որը ներկայացւել է երկրի ղեկավարին եւ ստացել պարտադիր գործադիր շրջանակի կարգավիճակ։ 

Ըստ ձեռք բերւած մանրամասների՝ այս մեխանիզմը կառուցւած է «քայլ՝ քայլի դիմաց» սկզբունքով: Ամերիկեան կողմի իւրաքանչիւր պարտաւորութեանը ենթակայ է Իրանի յստակ ու համարժէք քայլը։ Իրանն սկսելու է իր պարտաւորութիւնների կատարումը միայն այն դէպքում, երբ ԱՄՆ-ը իւրաքանչիւր կէտ կիրականացնի ամբողջութեամբ՝ գործնականում։ Ցանկացած հրաժարում կամ ուշացում անմիջապէս կարձագանքւի Իրանի պատասխան քայլով, այդ թւում՝ համապատասխան պարտաւորութիւնների կասեցումը։

Այս նոր մօտեցումը, որն արդէն մտել է գործարկման փուլ, արտացոլում է Անվտանգութեան խորհրդի ընդհանուր զգուշաւոր եւ անվստահ դիրքորոշումն ԱՄՆ-ի խոստումների նկատմամբ եւ ծառայում է որպէս կանխարգելիչ գործիք՝ հնարաւոր խախտումները ժամանակին չէզոքացնելու համար։

Related Articles

Back to top button