Մինաբի դպրոց. 168 անաւարտ պատմութիւն…

Հեմինգւէյը վեց բառով կարողացաւ պատմել մի ամբողջ կեանքի ցաւն ու կորստի զգացումը. «Վաճառւում են մանկական կօշիկներ՝ երբեք չկրած»։ Սակայն Մինաբի դպրոցի ողբերգութիւնը մեզ համար այդ պատմութիւնը կրկնեց 168 անգամ։ 168 զոյգ կօշիկ, որոնք այլեւս երբեք չեն վազի։ 168 մանկական ժպիտ, որոնք ռմբակոծութեան աղմուկի մէջ յաւերժ մնացին պատմութեան էջերում։
Այսպիսով, յայտարարւում է «Մինաբի դպրոց. 168 չպատմւած կարճ պատմութիւն» վեցբառանոց պատմւածքի միջազգային մրցոյթ»
Աշխատանքների ընդունման վերջնաժամկէետը՝
2026 թւականի յուլիսի 22-ը
Աշխատանքների ներկայացման եղանակները՝
Էլեկտրոնային փոստ՝
minab168prize@gmail.com
Telegram՝
@Minab168prize
WhatsApp՝
+989037229573
Թեմատիկ ուղղութիւններ՝
- Մինաբի դպրոց
- Մարդասիրական գաղափարներ
- Երեխաների իրաւունքներ
- Հայրենասիրութիւն
Մրցանակներ՝
- Դրամական պարգեւներ
- Մրցանակային գաւաթ
- Պատւոգիր
Մասնակցութեան պայմաններ՝
- Ուղարկւող պատմւածքները պէտք է բաղկացած լինեն վեց բառից։
- Իւրաքանչիւր մասնակից կարող է ներկայացնել մինչեւ 6 ստեղծագործութիւն։
- Մասնակիցները պէտք է նշեն իրենց ընթացիկ կոնտակտային տւեալները։
«Մինաբ» վեցբառանոց պատմւածքի միջազգային մրցանակաբաշխութիւնը պարզապէս մրցոյթ չէ։ Այն հնարաւորութիւն է՝ ձայն տալու այն պատմութիւններին, որոնք չհասցրին պատմւել, եւ յիշելու նրանց, որոնց կեանքը վաղաժամ ընդհատւեց։
Գրէ՛ք ձեր վեցբառանոց պատմութիւնը, որպէսզի միասին դառնանք նրանց ձայնը, ովքեր այլեւս չեն կարող պատմել իրենց պատմութիւնը…
Սպասում ենք ձեր աշխատանքներին։
RayzaniArmenia



