Հասարակական
Իրանի բնակչութիւնը կազմում է 87 միլիոն

Իրանի Վիճակագրական կենտրոնի հրապարակած վերջին տւեալների համաձայն՝ երկրի բնակչութիւնը հասել է 87 միլիոն 6 հազար 37 քաղաքացու (կայ նաեւ շուրջ 7 մ. փախստական)։
Ըստ կանխատեսումների՝ տարեվերջին երկրի բնակչութեան շուրջ 67 միլիոնը հաստատւելու է քաղաքներում, իսկ շուրջ 20 միլիոնն ապրելու է գիւղական բնակավայրերում։
Նոյն աղբիւրի համաձայն՝ մէկ տնային տնտեսութեան միջին անդամների թիւը նւազել է 3.2-ից ցածր, ինչը 1330-ականներից ի վեր գրանցւած ամենացածր ցուցանիշն է։ 1404 թւականին երկրում գրանցւել է 892 հազար 227 ծնունդ եւ 460 հազար մահ։



