Դամաւանդը՝ Աշխարհի 100 երկրաբանական ժառանգութեան վայրերի ցանկում

Իրանի բարձրագոյն գագաթը՝ 5610 մետր բարձրութեամբ Դամաւանդ լեռը, ներառւել է Երկրաբանական գիտութիւնների միջազգային միութեան (IUGS) աշխարհի 100 նշանակալի երկրաբանական ժառանգութեան վայրերի ցանկում։
Այս ճանաչումը Դամաւանդին վերապահում է միջազգային գիտական նշանակութիւն, որպէս երկրաբանական բացառիկ արժէք ունեցող հրաբխային կազմաւորման։ Լեռը, որի երկրաբանական պատմութիւնը շուրջ 1.8 միլիոն տարւայ վաղեմիութիւն ունի, աշխարհի ամենամեծ մայրցամաքային շերտաւոր հրաբուխներից մէկն է։
Ցանկում ընդգրկումը յայտարարւել է նոյեմբերի 6-ին, Պորտուգալիայի Լուլէ քաղաքում կայացած միջազգային միջոցառման ընթացքում։
Դամաւանդը ոչ միայն Իրանի աշխարհագրական խորհրդանիշն է, այլեւ պարսկական դիցաբանութեան ու գրականութեան մէջ առանձնայատուկ տեղ զբաղեցնող լեռ։ Այն յիշատակւում է նաեւ Ֆիրդուսիի «Շահնամէ»-ում։



