Մարզական

«2030 թւականի աշխարհի առաջնութիւնը կը միաւորի ամբողջ աշխարհը»․ ՖԻՖԱ-ի նախագահ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ 2030 թւականի աշխարհի առաջնութիւնը կը միաւորի ամբողջ աշխարհը։ Մրցաշարը տեղի կունենայ Արգենտինայում, Իսպանիայում, Մարոկկոյում, Պորտուգալիայում, Պարագւայում եւ Ուրուգւայում։ Հարաւային Ամերիկայի երկրները կընդունեն միայն առաջին երեք խաղերը։ Գրում է News.am-ը:

Պարագւայում CONMEBOL-ի կենտրոնակայանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ֆունկցիոները յայտարարել է․

«2030 թւականի աշխարհի առաջնութիւնը կը լինի իւրօրինակ մի բան, դա կը լինի հարիւրամեակին նւիրւած աշխարհի առաջնութիւն։ Դա կը լինի աշխարհի առաջնութիւն, որն իսկապէս կը միաւորի աշխարհը:

Երբ մենք սկսեցինք խօսել 2030 թւականի մասին, ինձ համար պարզ դարձաւ, որ մենք պէտք է ինչ-որ իւրայատուկ բան մտածենք, քանի որ բոլորս պէտք է յիշենք ֆուտբոլի պատմութիւնը»,- Ինֆանտինոյի խօսքն է մէջբերել FIFA-ի մամուլի ծառայութիւնը:

Related Articles

Back to top button