Մարզական

Laureus World Sports Awards-ի յաւակնորդները

Laureus World Sports Awards-ը հրապարակել է տարւայ լաւագոյն մարզիկի, մարզուհու եւ թիմի կոչման յաւակնորդներին։

Տղամարդկանց մարզկան «Օսկար»-ին յաւակնում են աշխարհի չեմպիոն Արգենտինայի հաւաքականի եւ ամերիկեան «Ինտեր Մայամի»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսին, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի նորւեգացի յարձակւող Էրլինգ Հոլանդը, «Ֆորմուլա-1»-ի չեմպիոն, , «Ռեդ Բուլ»-ի հոլանդացի մրցարշաւորդ Մաքս Ֆերստապէնը, ձողացատկի աշխարհի ռեկորդակիր, շւեդ Արման Դիւպլանտիսը, աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիսիտ Նովակ Ջոկովիչը եւ ամերիկացի վազորդ Նոա Լայլսը։

Տարւայ լաւագոյն մարզուհու կոչմանը յաւակնում են «Բարսելոնա»-ի եւ Իսպանիայի հաւաքականի ֆուտբոլիստուհի Այտանա Բոնմատին, աշխարհի առաջին ռակետ, լեհ թենիսիստուհի Իգա Շւյոնտեկը, ամերիկացի լեռնադահուկորդուհի Միքայէլա Շիֆրինը, ջամայկացի արագավազորդուհի Շերիկա Ջեքսոնը, ամերիկացի արագավազորդուհի Շա’Քարի Ռիչարդսոնը եւ քենիացի վազորդուհի Ֆէյթ Կիպէյգոնը։

Տարւայ լաւագոյն թիմի մրցանակին յաւակնում են «Մանչեսթեր Սիթի»-ն, ֆուտբոլի կանանց Իսպանիայի հաւաքականը, գոլֆի Եւրոպայի հաւաքականը, բասկետբոլի տղամարդկանց Գերմանիայի հաւաքականը, «Ֆորմուլա-1»-ի «Ռեդ Բուլ» թիմը, ռեգբիի տղամարդկանց Հարաւային Աֆրիկայի Հանրապետութեան հաւաքականը։

Մրցանակաբաշխութիւնը տեղի կունենայ ապրիլի 22-ին Մադրիդում։

Sport.news.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button