Շնորհաւոր Ս. Գէորգ զօրավարի տօնը
Ս. Գէորգ Զօրավարu Տիեզերահռչակ զօրավար եւ Քրիստոսի վկայ՝ Ս. Գէորգը կապադովկացի ազնւական էր, բարեպաշտ ծնողների զաւակ: Նա գերազանց զինւոր էր եւ ունէր հազարապետի աստիճան:
Դիոկղետիանոս կայսեր օրօք քրիստոնեաների դէմ մոլեգնող հալածանքների ժամանակ, արհամարհելով մահւան սպառնալիքը, կայսեր առջեւ Գէորգն արիաբար խոստովանեց իր հաւատը: Նրան ենթարկեցին բազում տանջանքների, որոնք, սակայն, չկարողացան սասանել սրբին: Աւելին՝ նահատակութեան մէջ նրան ուղեկցում էին զարմանալի նշաններ, որոնցից զարհուրում էին հեթանոսները, իսկ շատերը՝ խոստովանում, թէ մեծ է քրիստոնյաների Աստւածը:
Նրանց թւում էր նաեւ Աղեքսանդրէ թագուհին: Տեսնելով այն ամէնը, որ կատարւում էր Տիրոջ հաւատարիմ ծառայի միջոցով, նա էլ հաւատաց Քրիստոսին եւ Գէորգի հետ դատապարտւեց մահւան: Մահապատժի վայրը դեռ չհասած՝ թագուհին աղօթելով խաղաղութեամբ աւանդեց իր հոգին, իսկ Ս. Գէորգը նահատակւեց՝ գլխատւելով զինւորների կողմից:
Ս. Գէորգի մասին աւանդութիւնը պատմում է, թէ նա մի վիշապ է սպանել՝ փրկելով մի աղջկայ, որն իբրեւ կերակուր յանձնւած էր նրան: Այս աւանդութիւնը խորհրդանշում է սուրբ զօրավարի արիասիրտ պատերազմը եւ յաղթանակը սատանայի նկատմամբ: Բացի այդ՝ Դիոկղետիանոսին նոյնպես անդնդային վիշապ էին կոչում, որին յաղթեց:
Նիւթը տրամադրել է՝ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը