
Կիրակի՝ մայիսի 19-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց՝ Սրբազան Հօր կուսակրօն ծառայութեան 28-ամեակի եւ արքութեան տիտղոսի շնորհման առիթներով։
Արարողութեանը ներկայ էին՝ թեմի եկեղեցական դասը, ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։
Ընթացքում Սրբազան Հայրն ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը՝ առաջնորդ Սրբազան Հօրը արքութեան տիտղոսի շնորհման առիթով։
Վերջում ներկաները Սուրբ Հաղորդութիւն ստացան Սրբազան Հօր ձեռամբ։
Թղթակից (Նոր Ջուղա)