ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՒԱՔ՝ Ի ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆ ԱՐՑԱԽԻՆ ՈՒ ԱՐՑԱԽԱՀԱՅ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Սպահանի հայոց թեմի սիրասուն հայորդիներ, վստահ ենք, որ խոցւած սրտով հետեւում էք Արցախին եւ արցախահայութեանը վերաբերւող իրադարձութիւններին։ Ինչպէս տեղեակ էք Ադրբեջանի կողմից շղթայազերծւած յարձակումների պատճառով արցախահայ մեր հայրենակիցները հարկադրւած թողնում են իրենց ծնունդ տւած հայրենի հողն ու անյայտ ճակատագրի ճամբան բռնած, հեռանում են երկրից։ Կրկին ցեղասպանութեան է ենթարկւում մեր ժողովրդի մի հատւածը եւ հայաթափւում է Արցախը։
Ստեղծւած իրավիճակում Սփիւռքում հասակ նետած ժողովրդիս պարտականութիւնն է, ինչպէս միշտ զօրավիգ հանդիսանալ Արցախին ու արիասիրտ արցախահայութեանը։
Առ այդ բոլորս մէկ մարմին դարձած մասնակցենք
Երկուշաբթի, հոկտեմբերի 2-ի
երեկոյեան ժամը 8-ին, Ս. Ամենափրկիչ վանքում
կազմակերպւելիք ժողովրդական համահաւաքին՝ ի լուր աշխարհի լսելի դարձնելու մեր ցասումի պատգամը, իսկ թեմի անունից զօրակցութեան խօսք փոխանցելու մեր հայրենակիցներին։
Ծրագրին յաջորդելու է մոմավառութիւն։
30 սեպտեմբերի 2023
Սպահանի հայոց թեմի
Արցախի Զօրակցութեան յանձնախումբ