ԹեհրանՀամայնք

Այցելութիւն ազգային առաջնորդարան

Հինգշաբթի՝ յուլիսի 25-ին, ազգային առաջնորդարան այցելեցին Հայաստանից Թեհրան ժամանած Հայկական համալսարանի շուրջ 80 ուսանողներ եւ շրջանաւարտներ: Խմբին ուղեկցում էին՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպութեան հիմնադիր խմբի ներկայացուցիչներ՝ քաղաքագէտ Էդգար Էլբակեանը, քաղտնտեսագէտ Հրանտ Միքայէլեանը եւ արեւելագետ Սերգէյ Մելքոնեանը:

Այցելող խումբը նախ մուտք գործեց Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ Ազգ. Առաջնորդարանի Հանրային կապի հոգեւոր խորհրդատու Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը բացատրութիւններ ներկայացրեց եկեղեցու ճարտարապետական կառուցւածքի մասին, ապա Ազգ. Առաջնորդարանի դահլիճում խմբին դիմաւորեցին Թեմական խորհրդի դիւանի ներկայացուցիչները: Բարի գալստեան եւ ողջոյնի խօսքեր ուղղեց խորհրդի փոխատենապետուհի Արմինէ Սէթխանեանը իսկ թեհրանահայ համայնքի եւ կառոյցիս ընդհանուր դրւածքի մասին համապարփակ բացատրութիւններ ներկայացրեց խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, ով նաեւ պատասխանեց ուսանողների կողմից հնչած հարցումներին:

Այցելութեան աւարտին խմբի կողմից նւիրցւեց Թեհրանի Սուրբ Սարգիս Եկեղեցու պատկերը։

Նշելի է, որ յիշեալ խումբը շաբաթ, թւականիս յուլիսի 20-ին, այցելութիւն է ունեցել Ս. Մինաս եկեղեցի, որտեղ նաեւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի միջոցով տրւել են եկեղեցու մասին բացատրութիւնները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button