ԹեհրանՀամայնք

«Քաջ Նազար»-ը 2024-ի մեկնաբանութեամբ

Հ.Մ.Ա.Կ.-ի տելեգրամային ալիքը պատմել է դեկտեմբերի 12-ին եւ 13-ին Էրւին Գալստեանի բեմադրած «Նազար 2024» ներկայացման մասին:

2024 թւականի դեկեմբերի 12-ին եւ 13-ին, ամիսներ հետեւողական եւ ճշգրիտ ժամանակացոյցով աշխատելուց յետոյ բեմադրւեց «Նազար 2024»-ը՝ նորաոճ եւ արդիական մեկնաբանութեամբ մեր «Քաջ Նազարը»։

Նախագծի մտայղացումը Արւեստից միութեան տարիների անդամ Մեղեդի Նազարեանինն էր: Երկար ամիսներ մանրամասնօրէն խօսւելուց ու խնդիրը կոփելուց յետոյ (Արւեստից միութեան վարչութեան սեղանում) ներառւեցին Արւեստից միութեան Մանկապատենկան երաժշտաթատերական խմբի թատերական խումբը, «Արարատ» պարախումբը, դերասան՝ Վարանդ Պետրոսեանը եւ երաժշտութեան գործիքաւորող եւ համադրող՝ Արմէն Ասատրեանը: Նախագիծն իրականացնելու համար բեմադրութիւնը եւ սցենարը վստահւեց Էրւին Գալստեանին։

Նախագիծն իրականացնելու համար Հ.Մ.Ա.Կ.-ին աջակցել են Արւեստից միութեան մի շարք անձինք, երաժշտաթատերականի, պարախմբի, երգչախմբի անդամները, մի շարք ծնողներ, օգնականներ եւ Սկաուտական միութեան սաներից քանիսը։

Բեմադրութիւնը դիտելու համար ներկայ գտնւեցին՝

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչը, Կրթական խորհրդի ներկայացուցիչը, (եւ հանրայայտ երաժշտագէտ, կոմպոզիտոր Լորիս Ճգնաւորեանը-ԽՄԲ.):

Ներկայ են գտնւել նաեւ «Արարատ»-ի Կենտրոնական վարչութեան նախագահ  Սոֆի Ջաղարբէգեանը եւ կազմից ընկերներ, միութիւնների ու մարմինների վարչութիւնների ներկայացուցիչներ, ծնողներն ու թատերասէր լսարանը։

Ներկայացման աւարտին Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան վարչութիւնը մտերմիկ խնջոյք էր կազմակերպել, որի ընթացքին Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանն իր քաջալերանքի եւ շնորհակալական խօսքերն ուղղեց Էրւին Գալստեանին, բոլոր դերասաններին եւ կուլիսներում աշխատող անձանց յաջող ներկայացման համար եւ ուժ ու կորով մաղթեց իրենց։

Հ. Մ. «Արարատ» Կ.

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button