Այլ

Սուրբ Ծննդեան գիշերը Երկրի վրայով կը թռչի 10 յարկանի շէնքի չափսով աստերոիդ

«ԱԼԻՔ» – Սուրբ Ծննդեան գիշերը՝ դեկտեմբերի 24-ին, Երկրի վրայով կը թռչի 2024 XN1 աստերոիդը՝ 10 յարկանի շէնքի չափսով։ Աստերոիդը կը թռչի մեր մոլորակից 7,2 միլիոն կիլոմետր հեռաւորութեան վրայ։ Այն կը շարժւի ժամում 23,726 կիլոմետր արագութեամբ, սա աստղագիտական մասշտաբով մօտ է, սակայն փորձագէտները հաւաստիացնում են, որ բախումն անհնար է: Յայտնել է «Հիդրոօդերեւութաբանութեան եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրէն Լեւոն Ազիզեանը:

Աստերոիդը նկատւել է դեկտեմբերի 12-ին, NASA-ի եւ Եւրոպական տիեզերական գործակալութեան (ESA) մոլորակների պաշտպանութեան համակարգերի կողմից:

Թէեւ աստերոիդը կը մօտենայ Երկրին Լուսնից տասնութապատիկ հեռաւորութեան վրայ, այն լիովին անվտանգ անցում է: Տիեզերական քարի տրամագիծը 29-70 մետր ոչ մի վտանգ չի ներկայացնում մոլորակի համար: Ըստ ESA-ի եւ NASA-ի հաշւարկների՝ այս աստերոիդը Երկրի հետ բախւելու հնարաւորութիւն չունի եւ նոյնիսկ վտանգաւոր օբիեկտների ցանկում չէ։ Աստերոիդը տեսանելի չի լինի սիրողական աստղագէտներին։

2024 թւականի դեկտեմբերի 23-ին 2013YB փոքր տիեզերական ժայռը Երկրին բախւելու շատ քիչ հաւանականութիւն ունի: 3 մետրից պակաս տրամագծով այս առարկան, ամենայն հաւանականութեամբ, կը վառւի մթնոլորտում՝ թողնելով միայն վառ հրէ գնդակ: Բախման հաւանականութիւնը գնահատւում է 1/52356:

Նոյն օրը, բայց միւս կողմից, մինչեւ 70 մետր տրամագծով 2021 BA2 աստերոիդը կը թռչի Երկրի վերեւում՝ 2,75 միլիոն կիլոմետր հեռաւորութեան վրայ։ Չնայած մօտիկութեանը, դրա անցումը նոյնպէս վտանգ չի ներկայացնում մոլորակի համար։

Related Articles

Back to top button