ՄիջազգայինՔաղաքական
Սարսափելի է, թէ որքան մարդ է սպանւել եւ վիրաւորւել անհաւատալի դաժանութեամբ այստեղ. Շոլցն այցելել է Սուրբ Ծննդեան տօնավաճառ
«ԱԼԻՔ» – Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցելել է Մագդեբուրգի Սուրբ Ծննդեան տօնավաճառ, որտեղ աւտոմեքենան մխրճւել էր ամբոխի մէջ։
«Մագդեբուրգի հետ սգում է մեր ողջ երկիրը։ Սարսափելի է, թէ որքան մարդ է սպանւել եւ վիրաւորւել անհաւատալի դաժանութեամբ այստեղ՝ Սուրբ Ծննդեան տօնավաճառում:
Բոլոր զոհերին եւ նրանց ընտանիքներին մաղթում եմ ուժ եւ հոգու եւ մարմնի շուտափոյթ ապաքինում»,- ասել է նա։
Յիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ի երեկոյեան Գերմանիայի արեւելքում գտնւող Մագդեբուրգ քաղաքում աւտոմեքենան մխրճւել է բազմութեան մէջ։ Դէպքը տեղի է ունեցել Սուրբ ծննդի տօնավաճառում։ Ահաբեկչութեան հետեւանքով զոհերի թիւը հասել է 5-ի, եւս 205 մարդ վնասւածքներ են ստացել։