ԹեհրանՀամայնք

Օրհնւեց 55-րդ Համահայկական խաղերին շունչ տւող կրակը

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Ուրբաթ՝ սեպտեմբերի 6-ին, «Արարատ» մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում օրհնւած կրակով շունչ առաւ այն լապտերը, որով բոցավառւելու է Հ. Մ. «Արարատ» Կ. Մարզական միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած՝ 55-րդ Համահայկական խաղերի ջահը:

Կրօնական արարողութիւնը կատարւեց  Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի ձեռամբ:     

Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակին նւիրւած 55-րդ Համահայկական խաղերի ջահակիրների կազմը համալրւած է կազմակերպութեան տարբեր շրջանների կենտրոնական վարչութեան նախագահներ՝ Վարուժան Առաքելեանի, Համլետ Խալոյեանի, Գէորգ Վարդանի, Հարմիկ Զովէլեանի, Հենրիկ Խալոյեանի եւ ներկայիս նախագահ՝ Սոֆի Ջաղարբէգեանի ներկայութեամբ, ում ձեռամբ էլ խաղերի բացման հանդիսութեան ժամանակ կրակը փոխադրւելու է մարզաւան եւ յանձնւելու է Հ.Մ.Ա.Կ-ի հիմնադիր սերնդի ներկայացուցիչ 100-ամեայ Յասմիկ Թումանեանին, ում ձեռմաբ էլ բոցավառւելու է խաղերի ոգին խորհրդանշող ջահը:

Պաշտօնական արարողակարգը տեղի ունեցաւ «Արարատ»-ի բասկետբոլի կրտսերների խմբի մասնակցութեամբ: Այս պատանի մարզիկներին է վստահւած բացման արարողութեան ջահագարդի դերը:

Միջոցառմանը ներկայ հանդիսատեսի շարքերում աչքի էին ընկնում  կազմակերպութեան վետերան անդամներ եւ անւանի մարզիկներ:

Նշենք, որ 55-րդ Համահայկական խաղերի բացումը տեղի է ունենալու երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, Արարատ մարզաւանում:

Related Articles

Back to top button