ԹեհրանՀամայնք

Յաջողակ գործարար Ռենէ Սինանի. «Երիտասարդները չընկրկեն դժւարութիւնների դիմաց եւ փորձեն իրականացնել իրենց երազանքները»

Այսօրւայ արդիականացած աշխարհում հիմք են դրւել այնպիսի արդի աշխատանքների, որոնց մասին միգուցէ մի քանի տասնամեակ առաջ նոյնիսկ ոչ ոք չէր կարող պատկերացնել:

Աշխատանքներ, որոնցով այսօր  զբաղւում են Իրանում եւ իրանահայ համայնքի մեր երիտասարդները: Յիշեալ երիտասարդներից է Ռենէ Սինանին, ում ներկայացնում ենք ստորեւ:

Նա ծնւել է 1993 թւականին Թեհրանում,մի  յաջողակ ընտանիքում, որտեղ նրա հայրը գործարար էր, սակայն ժամանակները միշտ մարդու ցանկութեամբ չեն ընթանում, եւ ընտանիքը յայտնւում է ֆինանսական ծանր պայմաններում: Սակայն այդ տարիներից սկսեալ եօթամեայ Ռենէն միշտ մտածել է դառնալ յաջող գործարար եւ երիտասարդ տարիներից զբաղւել է զանազան աշխատանքներով եւ սկսել գումար վաստակել: Ինչպէս ինքն է ասում աշխատել է Թեհրանի Ֆիրդոսի շուկայում, յետոյ բջջային հեռախօսների համար ծրագրեր լիցքաւորել եւ խաղերի ծրագրեր վաճառել մինչեւ որ յաջողում է աւարտել դպրոցը եւ մուտք գործել համալսարան: Նա ընդունւում է արդիւնաբերութեան ճիւղում: Համալսարանում նա մասնակցում է գործարարութեան դասընթացներին եւ ակադեմիկ իմաստով ծանօթանում է գործարարութեանը:

Նա,իրենց բնակարանում եղած մի համակարգչով, որը օգտագործում էին տան միւս անդամները եւս, նախագծում է 12Ceo անւամբ մի կայքէջ, որը անվճար վերբեռնում էր մոտիւացիոն ելոյթներ: Շատ պատահական ձեւով նա նկատում է, որ կայքէջը գրաւել է բազմաթիւ դիտորդների: Նրա մօտ միտք յղացաւ բաժանորդագրութեան իրաւունքները վաճառելու գաղափարը՝ որպէս գումար ապահովող  գաղափար եւ այդ կայքի մէջ տեղադրում է բաժանորդագրման համակարգը եւ բաժանորդագրութիւնը գնելու դիմաց, հետաքրքիր յօդւածներ է տեղադրում սիւնեակաշինութեան կապակցութեամբ եւ այդ բաժինը անւանում է «ջետի վառելանիւթ», որը յետագայում աշխարհում դառնում է պարսկերէն լեզւով  մոտիւացիոն ամենամեծ աղբիւրը եւ մեդիան:

Այն օրւանից երբ «ջետի վառելանիւթ»-ը շահագործման է յանձնւում, ամէն օր օրակարգում է դրւում վեբ սայթի զարգացման մի նոր կէտ: Միաժամանակ նա նաեւ  գործարկել է Telewash ինտերնետային բիզնեսը՝ որպէս տեղում  առաջին car wash կէտ, իսկ տեղում ներգրաււում  է 8 car wash-ի մինչեւ 8 սպասարկող եւ  2 ամսում հասնում  շահոյթի: Այն օրւանից, երբ նա հիմքը դրեց sookhteJet.com վեբսայթի աւելի քան 100 հոգու համար աշխատանք ապահովեց եւ միլիոնաւորների համար յոյսի ու դրդապատճառի առիթ հանդիսացաւ: Նա նաեւ երկրում ուսումնական ամենամեծ սեմինարի ռեկորդակիրն է, որին մասնակցել են աւելի քան 3500 հոգի, որը գնահատանքի արժանի է: Ինչպէս Ռենէն է ասում. «Նա ով կարողանայ վերահսկել իր միտքը, նա կը կարողանայ վերահսկել իր կեանքի ձեռքբերումները»: Ռենէն այն դէմքերից է ում ինստագրամեան էջին հետեւում են աւելի քան մէկ միլիոն հոգի եւ նա իր յաջողութեան մասին այսպէս է նշում, որ երբ հանդիպել է դժւարութիւնների, դրանք համարել է վերելքի աստիճաններից մէկը եւ հաւատացած է եղել, որ երբ այդ դժւարութիւնը յաղթահարի աւելի է մօտենալու իր երազների իրականացմանը:

Նրա փայլուն պորտֆելում կարելի է նկատել հարստութեան վիբերատոր դասընթացները, գումար աշխատելու 12 սիւները եւ վերջերս GMCIOX դասընթացը կամ հանճարեղ միլիարդատէրերի ակումբը, որը բազմաթիւ լսարաններ ունի եւ մասնակիցները նոյնպէս հասնում են արտասովոր արդիւնքների։ Նշենք, որ երիտասարդ գործարար Ռենէ Սինանին՝ հարստութեան ստեղծման դասընթացներից բացի, ղեկավարում է նաեւ անւանի դիմորդների  վարչական ծրագրերը, որը դարձել է առանձին բիզնես եւ յաջողութիւններ արձանագրել։

Յաջողակ գործարարը իր հետ ունեցած զրոյցի ընթացքում խօսքը ուղղելով երիտասարդներին նրանց խրախուսեց չընկրկել դժւարութիւների դիմաց եւ աշխատեն իրականացնել իրենց երազանքները:

Հարցազրոյցը՝ «ԱԼԻՔ»-ի

Related Articles

Back to top button