ԹեհրանՀամայնք

Հայոց Ցեղասպանութեան 110-րդ ամեակի Ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի Ծրագիր-ժամանակացոյց

Կարգախօս`

ՅԻՇՈՒՄ ԵՆՔ, ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԵՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ

 

Երեքշաբթի՝ ապրիլի 22

– Նոր Ջուղայի Հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտական ծեղկեմատոյց՝ Ս. Ամենափրկիչ վանքում

Չորեքշաբթի՝ ապրիլի 23

– Սրբադասւած Նահատակների հսկման արարողութիւն եւ մոմավառութիւն

– Համահաւաք՝ Ս. Ամենափրկիչ վանքում

Հինգշաբթի՝ ապրիլի 24, առաւօտեան

– Հոգեհանգստեան արարողութիւն, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում

– Ծաղկեմատոյց՝ Ազգային մարմինների, միութիւնների եւ դպրոցների

– Գեղարւեստական յայտագիր՝ Նոր Ջուղայի Հայոց ազգային «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտների միջոցով

Հինգշաբթի՝ ապրիլի 24, երեկոյեան 

Ոգեկոչման միջոցառում

Նոր Ջուղայի ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button