ԱտրպատականՀամայնք

Ծնողական խորհրդի ընտրութիւն Ուրմիայի «Նայիրի» կրթարանում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի հովանաւորութիւնը վայելող «Նայիրի» մանկապարտէզ­-նա­խա­­­­կրթարանի 2024-25 ուսումնական տա­րե­շրջանի Ծնողական խորհրդի ընտրութ­իւ­նը տեղի ունեցաւ, որին ներկայ էին Կրթարանի տեսչուհի՝ Ռոնիկ Մեջլումեանը, ու­սուց­չական կազմն ու ծնողները։

Սոյն ժողովական նիստի ընտրական օրակարգի ընթացքում, ընտրւեց խոր­հրդի հետեւեալ կազմը. Աննիկ Գրիգորեան՝ ատենապե­տու­հի, Իլբրէթ Քեարամեան՝ փոխատենապետուհի եւ գնումների պատասխանատու, Սուսաննա Ներսիսեան՝ ատենա­դպիր,  Լիլիթ Սարգս­եան եւ Վառվառա Խաչատրեան՝ խորհր­դա­տու անդամներ, Ռո­նի­քա Բեն­իամին եւ Մարիամ Սարգսեան՝ տեղակալներ:

Հանդիպման ընթացքում ժողովականները իրենց մտածումներին հաղորդա­կից դարձրին տեսչութեանը, իսկ  նրանց  հետ  կատարւած  քննարկումների ընթացքում որոշումներ ընդունւեցին, ու­սում­նական գործընթացը շատ աւելի արդիւնա­ւէտ եւ նպատակային հեռանկարով կազմակերպելու հա­մար։

Related Articles

Back to top button