ԹեհրանՀամայնք

«Մայրիկիս ձայնը» գրքի պարսկերէնի թարգմանած Կարինէ Յարութիւնեան-Դրորը «ԱԼԻՔ»-ին նւիրեց իր գիրքը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հինգշաթբի՝ հոկտեմբերի 24-ին, «ԱԼԻՔ»-ի խմբագրատուն այցելեց Կարինէ Յարութիւնեան-Դրորը, ով պարսկերէնի է թարգմանել «Մայրիկիս ձայնը» գիրքը: Օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանի հետ հանդիպումից եւ գրքի պարսկերէն թարգմանութեան նպատակի մասին բացատրութիւնից յետոյ նա իր թարգմանած գիրքը նւիրեց «ԱԼԻՔ»-ին:

Թարգմանչուհու  հետ ունեցած զրոյցի ընթացքում նա նշեց. ««Որբերի գորգը» գրքի թարգմանութիւնը նոր աւարտած լինելով, 2018 թւականի ապրիլի 3-ին «ԱԼԻՔ»-ում տպագրւած ամփոփ մի նիւթի միջոցով ծանօթացայ Քէյ Մուրադեանի «Մայրիկիս ձայնը» գրքի հետ եւ պրպտումներից յետոյ ստացայ գիրքը:  Գրքի առաջին բաժինը կարդալով խիստ զգացւեցի եւ որոշեցի այն թարգմանել պարսկերէնի, որպէսզի մեր ոչ հայ հայրենակիցները եւս ծանօթանան Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը: Ես պարսկերէն թարգմանութիւնը նւիրել են Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցին»: 

Կարինէ Յարութիւնեանը նշեց.««Մայրիկիս ձայնը» վաւերագրական վէպի հեղինակն է՝դոկտ. Քէյ Մուրադեանը, ով կատարել է իր մայրիկի՝ Հայոց Ցեղասպանութիւնից ճողոպրած Ֆլորա Մանուշեանի (Մուրադեան)-ի կեանքի վերջին օրերի խնդրանքը եւ ցանկութիւնը, հիմնւելով այն ամէնի վրայ ինչ նա պատմել է իր ընտանիքին տարիների ընթացքում: Սակայն Քէյ Մուրադեանը այդ գիրքը գրելու համար պարզապէս հաշւի չի առել եւ միայն չի յենւել իր մայրիկի պատմածներին եւ ուշադրութեամբ ուսումնասիրել է ԱՄՆ-ում եղած արխիւային փաստաթղթերը: Նա նաեւ երեք անգամ մեկնել է Թուրքիա (Արեւմտեան Հայաստան) եւ այն գիւղերը, որտեղ ապրել էր իր մայրիկի ընտանիքը, նախքան բռնագաղթ եւ Հայոց Ցեղասպանութիւն, նաեւ այցելել է Սիրիա: Գրքի անգլերէն բնագիրը նախ լոյս է տեսել «Նւէր արեւում» (A Gift in the Sunshine) անւամբ, 2009 թ., ԱՄՆ-ում, իսկ յաջորդ հրատարակումը «Մայրիկիս ձայնը» (My Mother’s Voice) խորագրով, 2013 թ., որը պարսկերէն թարգմանութեան բնագիրն է հանդիսացել»:

Գիրքը այսօր Իրանում ընթերցողին հասանելի է պարսկերէն թարգմանութեամբ, որի շնորհանդէսը կատարւեց հոկտեմբերի 18-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան  միջոցով:

Related Articles

Back to top button