
«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ խորհրդարանում կրօնական ու էթնիկ փոքրամասնութիւնների պատգամաւորները հանդիպում են ունեցել Դատական ուժի պետի առաջին տեղակալ հոջ. Խալիլիի հետ:
Հանդիպման ընթացքում միաստւածային կրկրօնների պատգամաւորների բարձրաձայնած խնդիրներին անդրադարձել է հոջ. Խալիլին՝ ընդգծելով, որ դատականվարոյթներում դատաւորները դատական գործերը վարում են անկախ անհատների ռասայից, էթնիկ եւ կրօնական պատկանելութիւնից, որպէսզի պահպանեն արդարութիւնն ու անաչառութիւնը: