ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանն ու Պակիստանը համագործակցութեան 12 փաստաթուղթ են ստորագրել

«ԱԼԻՔ» – Իրանը եւ Պակիստանը ստորագրել են համագործակցութեան 12 համաձայնագիր, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ, այդ թւում՝ գիտութիւն եւ տեխնոլոգիա, տրանսպորտ եւ տարանցում, տնտեսութիւն եւ առեւտուր, զբօսաշրջութիւն եւ գիւղատնտեսութիւն: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Երէկ՝ օգոստոսի 3-ին, Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի Պակիստան կատարած պաշտօնական այցի ընթացքում երկու երկրների բարձրաստիճան պաշտօնեաները ստորագրել են համաձայնագրերը՝ երկկողմ համագործակցութեան զարգացմանը նպաստելու եւ դրա համար ճանապարհ հարթելու նպատակով:

Փաստաթղթերի ստորագրութեան արարողութեանը ներկայ են եղել երկու երկրների ղեկավարները՝ ԻԻՀ նախագահ Մաուդ Փեզեշքիանը եւ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը:

«Ստորագրւած փաստաթղթերը հիմք են ստեղծում «գիտելիքների փոխանակման, առեւտրային ներուժի ընդլայնման, մարդկանց միջեւ փոխգործակցութեան ամրապնդման եւ երկու երկրների միջեւ տարածաշրջանային սիներգիայի խթանման համար»,- հաղորդել է ԻՌՆԱ-ն:

Յիշեցնենք, որ նախագահ Փեզեշքիանը 2-օրեայ այցով գտնւում էր Պակիստանում՝ այդ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆի պաշտօնական հրաւէրով:

Այցի ընթացքում նախագահը հանդիպել է Պակիստանի բարձրաստիճան ղեկավարութեան հետ, այդ թւում՝ երկրի վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի եւ Սենատի ղեկավարների հետ։

Related Articles

Back to top button