ԹեհրանՀամայնք

Թեհրանի հայոց թեմի պատւիրակութիւնն այցելել է «Բեհեշտ Զահրա» գերեզմանատուն

Մեկնարկել են Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 46-ամեակի միջոցառումները

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 46-ամեակին նւիրւած միջոցառումները եւ «Ֆաջր»-ի տասնօրեակի ծրագրերը մեկնարկեցին երէկ՝ ուրբաթ յունւարի 31-ին Թեհրանի «Բեհեշտ Զահրա» գերեզմանատանը, որտեղ սրանից 46 տարի առաջ Իրանի Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Իմամ Խոմէյնին Թեհրան մուտք գործելուց յետոյ առաջին անգամ հանդիպեց ժողովրդին:

Կազմակերպւած միջոցառմանը ներկայ էին Իրանի պետական այրերը, Իրանի Իսլամական խորհրդարանում կրօնական եւ էթնիկ փոքրամասնութիւնների պատգամաւորները եւ ներկայացուցիչները, մասնաւորապէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, Թեմական խորհրդի ու ազգային մարմինների ներկայացուցիչները եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը:

Related Articles

Back to top button