Թուրքիայի վերջին հայկական գիւղն՝ օտարման սպառնալիքի տակ
«ԱԼԻՔ» – Վաքըֆլին կամ Վաքըֆ բնակավայրը՝ Թուրքիայի մնացած վերջին հայկական գիւղը, կանգնած է պետական բնակարանային ծրագրի շրջանակներում օտարման վտանգի առաջ։ Հաղորդում է News.am-ը:
Ըստ աղբիւրի՝ թուրքական Bianet-ը գրում է, որ Հաթայի Սամանդաղ թաղամասում գտնւող գիւղն ընդգրկւել է Բնակարանային զարգացման մարմնի (TOKİ) կազմում. 2023 թ.-ի զարգացման լայնածաւալ ծրագիր՝ ուղղւած 2018 թւականի փետրւարեան աւերիչ երկրաշարժերից տուժած բնակավայրերին։ Ծրագիրը, որը ներառում է 1353 բնակարանային միաւորների կառուցում, ընդգրկում է Վաքըֆի որոշ հատւածներ, ներառեալ բնակելի տարածքները, գիւղատնտեսական հողերը եւ գանձապետական սեփականութիւն հանդիսացող գոյքը: Բնակիչները մտահոգւած են օտարման հեռանկարով, մտավախութիւն ունենալով, որ ծրագիրը կը վնասի գիւղի պատմամշակութային ժառանգութեանը: Շատերը մտահոգւած են, որ Վաքըֆը կարող է կորցնել Թուրքիայի վերջին հայկական գիւղի իր ուրոյն կարգավիճակը:
Բերչ Քարթուն գիւղի գիւղապետը մեկնաբանել է իրավիճակը՝ նշելով, որ գիւղի ճակատագիրը պարզ կը դառնայ Հաթայի նահանգապետ Մուստաֆա Մասաթլիի հետ հանդիպումից յետոյ։ Նա նշեց, որ գիւղացիները մտահոգւած եւ վրդովւած են ծրագրի հնարաւոր հետեւանքներից: