ՀամայնքՆոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի 18-րդ նստաշրջանի ընտրութիւնների Նոր Ջուղայի թեկնածուները հանդիպեցին համայնքի երիտասարդներին

Շաբաթ՝ մայիսի 17-ի երեկոյեան, Սպահանի հայոց թեմի 18-րդ նստաշրջանի ընտրութիւնների Նոր Ջուղայի թեկնածուների շտաբում, հանդիպում կայացաւ համայնքի երիտասարդների հետ, որին մասնակցել էին երիտասարդներ՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ուսանողական, Սկաուտական, Մշակութային եւ Մարզական միաւորներից, ինչպէս նաեւ Հ.Յ.Դ. «Թ. Թադէոսեան» պատանեկան եւ «Ռուբէն» երիտ. միութիւններից:

Սկզբում արտայայտւեց երեկոյի հանդիսավար Մանիա Ղուկասեանը, ապա թեկնածուներից Նոէլ Մինասեանը, Արմէն Ալեքսանդրեանն ու Սեպուհ Վարդանեանը ելոյթով հանդէս եկան:

Հիմնականում խօսքն ընթացաւ այն ուղղութեամբ, թէ խիստ կարեւոր եւ առանցքային նշանակութիւն ունի երիտասարդների մասնակցութիւնը առաջիկայ ընտրութիւններին, քանի որ արդիւնքում ընտրւելու է թեմի բարձրագոյն օրէնսդիր ժողովի կազմը:

Վերջում ներկաներին յուզող հարցերին պատասխանեցին թեկնածուները եւ ունկնդրեցին նրանց տեսակէտները` զանազան բնագաւառներում:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button