ԹեհրանՀամայնք

Մշակութային աշխոյժ օրեր Թեհրանի հայկական համայնքում

«ԱԼԻՔ» – Հինգշաբթի եւ ուրբաթ՝ հոկտեմբերի 30-ին եւ 31-ին Թեհրանի հայկական համայնքը մշակութային աշխատանքների ու ծրագրերի առումով աշխոյժ կեանք ապրեց:

Հինգշաբթի եւ ուրբաթ՝ հոկտեմբերի 30-ին եւ 31-ին, նախաձեռնութեամբ՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան կազմակերպւել էր միութեան «Նայիրի» պարախմբի տարեկան ելոյթը՝ կենտրոնատեղի «Սուքերեան» սրահում նոյն օրերին, «Արարատ» մարզաւանի  «Շահբազեան» սրահում բեմականացւեց «Անին ու Ես» ներկայացումը: Հոկտեմբերի 31-ին, Հ. Մ. Մ.  «Րաֆֆի» համալիրի «Մասիս» մարզադալիճում, «Զարթօնք» պարախումբն իր անսամբլային ելոյթ էր նւիրել Սրբոց Թարգմանչաց տօնին:

Հոկտեմբերի 31-ին առաւօտեան Ս. Գէորգ եկեղեցում, նախաձեռնութեամբ Իրանի Հայ Ուսուցիչների միութեան՝ տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն մեզանից առյաւէտ հեռացած հայ ուսուցիչների հոգիների խաղաղութեան համար, իսկ երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ միութեան «Յ. Թումանեան» սրահում  «Գեղարդ» թատերախումբը, ներկայացրեց «Աշխարհը շուռ է եկել» ներկայացումը, որը բեմադրւել էր նաեւ հինգշաբթի օրը:

Բոլոր միջոցառումների մանրամասնութիւնները՝ օրաթերթիս յառաջիկայ համաներում:

Related Articles

Back to top button