ԹեհրանՀամայնքՄշակութային

«Անին ու Ես»… Նոստալգիա, դրամա թէ՞ իրականութիւն…

Հէնց առաջին ռմբակծութիւնների ձայներից տեղափոխւում ես Իրան-Իրաք պատերազմական օրեր: Նոյնքան պարզ ձայներ, նոյնքան մուգ խաւար:

Համադպրոցական, Համահայկական խաղեր… այնքան գունեղ ու կենդանի, կարծես տանում է քեզ հէնց քո երիտասարդութեան օրերը, նոյն սէրը, նոյն թրթիռն ու նոյն համակրանքը:

Ու 2009 թ.-ի յուլիսի 15… չսպիացած վէրք հոգուդ խորքում, որ ամէն մի նոր զարկով թարմանում է:

Մինիմալ ձեւաչափերով բեմադրւած սոյն ներկայացումն այնքան իրական է, որ ասես վերապրում ես քո անցեալը:

Դերասանական փայլուն հմտութիւնն ու սցենարի ճկուն շարահիւսութիւնը եռանդ ու ոգեւորութիւն է ստեղծում հանդիսատեսի մօտ: Այնքան, որ ասես դու հէնց ինքը Անին ես ու հէնց ինքը Ես-ը:

ՄԵՂԵԴԻ ԵՂՆԱԶԱՐԵԱՆ

Related Articles

Back to top button