ԹեհրանՀամայնք

Հայաստանեայց Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տօնը

«ԱԼԻՔ» – Հայաստանեայց Առաքելական եկեղեցին փետրւարի 14-ին նշում է Տեառնընդառաջի տօնը, որը նշանաւորում է քառասնօրեայ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայումը:

Այդ առիթով, ուրբաթ, փետրւարի 13-ին երեկոյեան, իրանահայ համայնքի բոլոր եկեղեցիներում կատարւել է Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ: Քանի որ Տեառնընդառաջի տօնը, նաեւ հայ մանկան օրհնութեան տօնն է, այդ առիթով ծնողները նաեւ իրենց նորածին մանուկներին բերել էին եկեղեցի, եւ եկեղեցական արարողութեան ընթացքում կատարւեց նորածինների տաճար ընծայման խորհրդաւոր կարգը:

Եկեղեցական արարողութիւնների աւարտին, օրհնւած մոմով եկեղեցիների բակում վառւել էր խարոյկներ եւ եկեղեցական խորհուրդների միջոցով կազմակերպւել էր հիւրընկալութիւն:

Related Articles

Back to top button