
«ԱԼԻՔ» – Այսօր՝ մարտի 16-ին, աշխատանքային օրւայ ընթացքում «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրութիւն այցելեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը։
Հանդիպման ընթացքում պատգամաւորը բարձր գնահատեց «ԱԼԻՔ» օրաթերթի կատարած աշխատանքը յատկապէս պատերազմական բարդ իրավիճակներում ընդգծելով լրատւամիջոցի կարեւոր դերակատարութիւնը համայնքային կեանքի, ազգային խնդիրների եւ ընթացիկ զարգացումների լուսաբանման գործում։
Արա Շահվերդեանը նաեւ ներկայացրեց իր վերջին հանդիպումների եւ խորհրդարանում իրականացւած աշխատանքների մանրամասները՝ անդրադառնալով իրանահայ համայնքին առնչւող հարցերին եւ ընթացիկ ծրագրերին։
Հանդիպումն անցաւ ջերմ եւ կառուցողական մթնոլորտում։



