Ատրպատական
Արա Շահվերդեանը՝ Ուրմիայում եւ Թաւրիզում

«ԱԼԻՔ» – Պատգամաւոր Արա Շահվերդեանը իր քարոզարշաւի շրջանակում փետրւարի 22-ին եւ 23-ին այցելել է Արեւմտեան եւ Արեւելեան Ատրպատական նահանգների Ուրմիա եւ Թաւրիզ քաղաքները: Պատգամաւորը Ուրմիայում հանդիպել է ժողովրդի հետ եւ այցելել է հայահոծ գիւղերը:
Թաւրիզում Արա Շահվերդեանը մասնակցել է Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի նիստին, հանդիպումներ է ունեցել ազգային մարմինների եւ ժողովրդի հետ: