Ազգային-հասարակական գործիչ եւ «Ասպետ»-ի շքանշանակիր Արտուշ Աւանէսեանը ծնւել էր 1930 թւականին՝ Թաւրիզում, նախնական ուսումը ստացել էր տեղում, իսկ 1946 թւականին ընտանիքով տեղափոխւելով Ղազւին այնտեղ շարունակում է իր ուսումը:
Արտուշ Աւանէսեանը 1953 թւականին ընտանիքով տեղափոխւում է Ռաշտ քաղաք:
Նա կեանքի ընկեր է ընտրում Իշխանուհի Սահակեանին, ով նոյնպէս տարիներ շարունակ ազգանւէր աշխատանք է տարել Ռաշտի հայոց դպրոցում եւ աշխատել իբրեւ տեսուչ: Ունի երկու զաւակ՝ Հայդուկ եւ Սեւադա:
Արտուշ Աւանէսեանը, 1949 թւականին 19 տարեկանում բարերար դոկտ. Արսէն Մինասեանի խորհրդով անդամագրւում է Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը եւ Ռաշտ տեղափոխւելուց յետոյ անցնում է կուսակցութեան աշխատանքներին:
Յիշատակենք, որ Ռաշտի քաղաքական-հասարակական վայրիվերումների մի ժամանակաշրջանում երբ կոմունիստական քարոզչութիւնը մոլորեցնում էր մեր երիտասարդներին, նա մի շարք ընկերների հետ կազմակերպում եւ իր գործուն մասնակցութիւնն է բերում մեր ազգային գաղափարաբանութեան տարածման գործում:
Նա աւելի քան 54 տարի ապրելով Ռաշտ քաղաքում անդամակցել է Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեանը, եւ տարիներ շարունակ եղել է այդ կառոյցի նախագահը,նաեւ մի քանի շրջան Ռաշտի հայ համայնքի կողմից ընտրւել է Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի պատգամաւոր:
Արտուշ Աւանէսեանը վերջին տարիներին հաստատւել էր Թեհրանում եւ մինչ այն պահը, որ իր առողջական վիճակը թոյլ էր տալիս կարգապահ կերպով մասնակցում էր ազգային աշխատանքներին:
Արտուշ Աւանէսեանը իր ազգանւէր ծառայութիւնների շնորհիւ 2012 թւականին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ առժանացաւ Մեծի Տանն Կիլիկիոյ «Ասպետի» շքանշանին:
Արտուշ Աւանէսեանը 2023 թւականի նոյեմբերի 25-ին շատ կարճատեւ հիւանդութիւնից յետոյ իր մահկանացուն է կնքում, մեծ վիշտ պատճառելով իր հարազատներին եւ ընկերներին:
Հողը թեթեւ լինի վրադ:
Ընկերներդ միշտ կը յիշեն քեզ սիրելի ընկեր:
Մի ընկեր