Թեհրան

Պատգամաւոր Արա Շահվերդեանի այցերը

– Թւականիս յունւարի 26-ին, երեկոյեան Թեհրանի հայ Կաթողիկէ համայնքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Աթոռանիստ եկեղեցում, տեղի ունեցաւ Եկեղեցական 4 կարգերի եւ կիսասարկաւագի տւչութեան արարողութիւն, որին հրաւիրւել էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը:

Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանի ձեռամբ Եկեղեցական 4 կարգերի եւ կիսասարկաւագի տւչութեանը արժանացաւ Գառնի Շահմուրադեանը:

– Պատգամաւոր Արա Շահվերդեանը արւեստի տարբեր ոլորտներում աշխատանք ծաւալող իրանահայ լուսանկարիչներ՝ Ժուաննա եւ Ժենիա Աբեդեանների հրաւէրով «Շիս» պատկերասրահում այցելել է, պատկերաւոր արւեստների խմբային ցուցահանդէսը, որտեղ ցուցադրութեան էր դրւել հայ արւեստագէտների աշխատանքները:

Առնչւող Յօդւածներ

Back to top button