Թեհրան
Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրութիւնների թեկնածու Ալեքս Կարապետեանը իր հրաժարականը ներկայացրեց ի շահ՝ Արա Շահվերդեանի
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրութիւններում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ընտրատարածքից իր թեկնածութիւնն էր առաջադրել ազգային-հասարակական գործիչ Ալեքս Կարապետեանը:
Թեկնածուն երէկ՝ փետրւարի 27-ի առաւօտեան դիմելով Կենտրոնական ընտրական յանձնախմբին պաշտօնապէս իր հրաժարականն է ներկայացրել թեկնածութիւնից:
Նա երէկ՝ երեկոյեան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում մասնակցելով Իրանի Իսլամական խորհրդարանի գործող պատգամաւոր եւ 12-րդ շրջանի թեկնածու Արա Շահվերդեանի նախընտրական քարոզարշաւին, պաշտօնապէս յայտարարեց, որ ներկայացրել է իր հրաժարականը եւ ժողովրդին հրաւիրեց ուրբաթ, մարտի 1-ի (էսֆանդի 11) ընտրութիւններին մասնակցելով իրենց ձայնը վստահեն Արա Շահվերդեանին: