Համագործակցութիւն աշակերտուհիների հետ ուսուցման շրջանակներում
Հոկտ. 29-ին, Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ եւ «Դաւամ» խմբի, Քերման քաղաքամասի հրշէջ կայանի, Կարմիր Մահիկ ընկերութեան եւ 8-րդ շրջանի ջրի, գազի եւ հոսանքի մատակարարման եւ շտապ օգնութեան կենտրոնների համագործակցութեամբ տեղի ունեցաւ պասիւ պաշտպանութեան օդային յարձակման (حمله هوایی پدافند غیرعامل) մանեւրը, որտեղ իրենց մասնակցութիւնը ունեցան դպրոցիս միջնակարգ Ա օղակի բոլոր աշակերտուհիները:
Ծրագրին ներկայ էին՝
-Թեհրանի 8-րդ շրջանի ուսումնադաստիարակչական կենտրոնի տնօրէն Ամերէն եւ նոյն շրջանի մի շարք պաշտօնեաներ, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդից ներկայ էին Մելինդա Քարիմ Մասիհին եւ դպրոցիս կապ Ալենուշ Շահնազարեանը:
Այս ծրագրի նպատակն էր նախապատրաստել աշակերտուհիներին, թէ ինչպէս պաշտպանւել օդային յարձակման իրավիճակում:
«Արարատ» դպրոցի տեսչութիւնը եւ ծնողական խորհուրդը պատշաճ կերպով հիւրընկալեցին ներկաներին:
Հայոց ազգային «Արարատ» դպրոց