Թեհրան

Խորհրդակցական հանդիպում՝ Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանում

Դեկտեմբերի 6-ի երեկոյեան, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը մասնակցել է Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ Սէյէդ Մորթեզա Ռոհանիի հրաւէրով, շրջանի քաղաքապետարանի ժողովասրահում կազմակերպւած խորհրդակցական հանդիպմանը, որտեղ նաեւ ներկայ են եղել պատկան շրջանի մշակութային կենտրոնների պատասխանատուները:

Հանդիպման հիմնական առանցքում են եղել քաղաքացիներին առաւել բարենպաստ ծառայութիւններ մատուցելու հնարաւորութիւնների ուղղութեամբ խորհրդակցելու եւ անհրաժեշտ համադրումները կատարելու օրակարգերը:

Խորհրդակցութեան ընթացքում ընդհանուր բացատրութիւն ներկայացւելով մատնանշւել են առկայ դժւարութիւնները եւ ընդգծւել են աշխատանքներում ժողովրդի մասնակցութեան կարեւորութիւնը: Այս ուղղութեամբ Նորայր Արամեանը նաեւ իր հերթին անդրադառնալով հայ համայնքին, որպէս Իրանի ժողովրդի մի մասնիկը կարեւորել է փոխհամագործակցութեան անհրաժեշտութիւնը:

Հանդիպման աւարտին աշխատանքների արդիւնաւորման համար որոշւել է հինգ յանձնաժողով կեանքի կոչել, որին նաեւ մասնակից կը լինեն հայ համայնքի ներկայացուցիչները:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button