Թեհրան

«Ակունք» կենտրոնի աշակերտների ձեռքի աշխատանքների տարեկան ցուցահանդէս-վաճառքի բացումը կատարւեց

«ԱԼԻՔ», Կ.Դ.- Դեկտեմբեր ամսին Թեհրանի հայկական համայնքում, լինեն դրանք միութիւններ, կամ հայկական կրթօջախներին կից տարածքներ, կազմակերպւում են ձեռքի աշխատանքների եւ ամանօրեայ տրամադրութիւն փոխանցող գոյքերի վաճառք:

Երէկ՝ երեկոյեան Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու տարածքում գտնւող Մարմնա-մտային խանգարում ունեցող հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի նախաձեռնութեամբ, Հայ կանանց Եկեղեցասէր միութեան սրահում բացումը կատարւեց կենտրոնի աշակերտութեան ձեռքի աշխատանքների տարեկան ցուցահանդէս-վաճառքի:

Միջոցառման սկզբում, որին ներկայ էին՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, հիւրաբար Թեհրան ժամանած հոգեշնորհ Տ. Վիգէն վրդ. Տալգլըճեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հայրերը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչը, քահանայ հայրեր եւ մարզա-մշակութային միութիւնների ներկայացուցիչներ, կենտրոնի սաները հնչեցրին Տէրունական աղօթքը եւ Արցախին նւիրւած երգ, իսկ իր քաջալերական խօսքերը փոխանցեց Սուրբ Հայրը:

Ցուցահանդէս-վաճառքը շարունակւելու է այսօր՝ դեկտեմբերի 21-ին եւ վաղը՝ դեկտեմբերի 22-ին, առաւօտեան ժամը 10:00-ից մինչեւ երեկոյեան ժամը 20:00-ը:

Լուսանկարները՝ ArtStudio-ի

Related Articles

Back to top button