Թեհրան

Պատգամաւոր Արա Շահվերդեանի այցելութիւնները

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը իր գրասենեակում ընդունել է երկրորդ հերթապահ սերժանտ զինծառայող Արեգ Աւագ Ղահրամանեանին, ով օդուժի ճարտարագիտական հարցերով տեղակալի մակարդակում կայացած «Երիտասարդ զինւորի 16-րդ փառատօն»-ում, պարտաճանաչութեան մակարդակում ճանաչւել է գերազանց, եւ գնահատանքի արժանացել:

 

– Պատգամաւոր Արա Շահվերդեանը օրերս հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան ու ձեռարւեստի նախարի տեղակալ եւ զբօսաշրջութեան ու աւտոմոբիլային մրցարշաւների կենտրոնի նախագահ՝Մոհամադ Հոսէյն Սուֆիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկւել է Իրանի ու Հայաստանի միջեւ զբօսաշրջութիւնը դիւրացնելու նպատակով հնարաւորութիւններ ստեղծելու մասին:

 

– Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների նախաշեմին, պատգամաւոր Արա Շահվերդեանը, ընկերակցութեամբ Տ. Սարգիս քհնյ. Խաչատրեանի եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամ Արտաշէս Իսկանդարեանի, այցելել է նահատակներ՝ Վիգէն Կարապետեանի եւ Ռազմիկ Դաւթեանի ընտանիքին: Յատկանշական է, որ Վիգէն Կարապետեանի եղբայր՝ Յոհվաննէս Կարապետեանի կինը նահատակ Ռազմիկ Դաւթեանի քոյրն է այսպիսով մի ընտանիքից երկու նահատաների ընտանիքին: Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպմանը, որտեղ ներկայ էին նահատակների հարազատները խօսւեց ընտանիքների խնդիրների մասին:

 

– Պատգամաւոր Արա Շահվերդեանը Թեհրանի հայոց դպրոցներ կատարած իր այցերի շրջագծում, այցելել է Հ.Բ.Ը.Մ.-ի «Նւարդ Գիւլբենգեան» տղայոց տարրական, «Սասուն» ազգ. մանկապարտէզ, «Թունեան» ազգային աղջ., «Գոհար» տղայոց դպրոցները եւ «Մարիամ» հաստատութեան կրթահամալիրի մանկապարտէզը, եւ տղայոց ու աղջ. բաժինների տարբեր օղակները:

– Պատգամաւորն օրերս հանդիպում է ունեցել Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 3-րդ եւ 8-րդ շրջանների գերատեսուչներ՝ դոկտ. Միրզադէի եւ դոկտ. Ամերէի հետ: Հանդիպումների ընթացքում խօսւել է այդ տարածքներում գտնւող հայոց դպրոցների խնդիրների, առկայ հարցերի մասին:

– Արա Շահվերդեանը հանդիպել է Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան ֆուտբոլիստների եւ վետերան ֆուտբոլիստների հետ: Նաեւ հանդիպել է Հ.Մ.Ա.Կ.-ի տղայոց երիտասարդական՝ «Օմիդ» խմբի բասկետբոլիստների հետ: Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպումների ընթացքում պատգամաւորը զրուցել է մարզիկների հետ, ներկայ եղել նրանց փորձերին եւ իրազեկ դարձել նրանց խնդիրների մասին:

Related Articles

Back to top button