Թեհրան

2024 թւականի Ամանորի սուրբ պատարագ՝ Թեհրանի հայոց թեմում

Դեկտեմբերի 31-ին, կէս գիշեր անց եւ յունւար 1-ի առաւօտեան, տնօրինութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում:

Դեկտեմբեր 31-ի կէս գիշերին, Սուրբ Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան պատարագիչն էր թեմակալ առաջնորդի հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Տ. Վիգէն վրդ. Տալգլըճեանը:

Ս. եւ անմահ պատարագի ընթացքում եկեղեցիներում ընթերցւեց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի Նոր տարւայ պատգամը:

Ս. պատարագին տարբեր եկեղեցիներում ներկայ էին թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Առնչւող Յօդւածներ

Back to top button