Մշակութային

Նախաքրիստոնէական պատմաշրջան

(Շարունակութիւն նախորդ համարից)

Կազմեց ՊԵՏՐՈՍ ԹՈՎՄԱՍԵԱՆԸ

ՆՈՐ ՇՐՋԱՆ – ԲԱՑԱՍԱԿԱՆ ԷՋԵՐ

Ցեղասպանութեան օրերին Ս. Գրիգոր Նարեկացիի ձեռքով գրւած Նարեկի կորուստը

Գիրքը հայ ժողովուրդի պատմութեան մէջ հնից ի վեր ունեցել է իր մշակութային մեծ արժէքը: Հեթանոս հայերը մեծ արժէք տալով գրին ու գրականութեան, պաշտում էին Տիրը, որ հայոց ճարտարութեան եւ գրի աստւածն էր: Քրիստոնէական ժամանակներից ձեռագրերը նկատւել են, որպէս մշակութային թանկարժէք հարստութիւններ նոյնիսկ սրբութիւններ…:

Վասպուրականի հայկական հնութիւնները հաւաքելու եւ թուրքերէն ու քուրդերէն փրկելու համար Գէորգ Ե կաթողիկոսը 1915 թ. հոկտեմբերին յանձնարարում է Վանայ լիճի Լիմ եւ Կտուց կղզիների վարդապետներոի՝ Լիմի վանահայր Յովհաննէս վրդ. Հիւսեանին եւ Կտուց անապատի միաբան Ստեփան վարդապետին կրկին վերադառնալ հայրենիք: Դժբախտաբար այդ ցաւալի եւ ճակատագրական օրերում եղել են հայեր, որոնք անձնական դրդապատճառներով օգտւել են առիթից, «Վանի շրջանի Յուլիսեան» մեծ գաղթի ժամանակ մեծ չափով վնասւել են վանքերի եւ եկեղեցիների թանկագին եկեղեցական անօթները, իրերն եւ ձեռագրերը, որոնցից շատերը ենթարկւել են մութ անձանց ձեռքով թալանի ու ոչնչացման»:

Նարեկացու կողմից գրւած Նարեկը, գտնւում էր Թիմար գաւառի Ալիւր գիւղի՝ Ս. Աստւածածին (Ս. Գրիգոր Նարեկացի) վանքում:

Ըստ Յ. Հիւսեանի, Ալիւր գիւղի Ս. Աստւածածին (Ս. Գրիգոր Նարեկացի) վանքի հարստութիւնները եւ գրչագրերը Ցեղասպանութեան ժամանակ տարւել էին Վանայ լիճի՝ Կտուց կղզու վանքը, որպէս ապահով վայր: Կտուցում մնում էին «…միայն 8-10 կտոր Աւետարաններ եւ երկու արծաթապատ Նարեկներ, որոնցից մէկը մագաղաթ էր 10-րդ դարու գրւել էր իր իսկ Ս. Գրիգոր Նարեկացու մատներով», որը հրաշագործ էր համարւում: «Սոյն անգին գանձն էլ… վանքի մէջ մնացածների հետ կորստեան մատնւեց»:

Դժբախտաբար Կտուց անապատի գանձերից մեծ մասը ըստ Յովհ. վրդ. Հիւսեանին՝ Կտուցի վանքի Ստեփան աբեղայի պատճառով մնացին թուրքերուն…:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ

Տիգրան Բ (Մեծն Տիգրան) ներկայանում է հայկական Արտաշէսեան թագաւորութեան (189 ք.ա. – 1 ք.ե.)՝ 4-րդ արքան: Հռոմէական կայսրութեան հզօրութեան պատմաշրջանին նա հիմնեց Հայկական կայսրութիւնը, որ տեւեց 22 տարի: Մեր պատմութեան մէջ Տիգրան անունը՝ երկու հազար տարիներից յետոյ մնում է մեծ թւով գործածական, իսկ Արտաշէս եւ Արտաւազդ անունները շատ քիչ են գործածւում…:

Աղբիւր՝ «ՊԱՏՄԱՔԱՂ», թիւ՝ 46 , 12 մայիսի 2024 թ.

(Արեւելահայերէնի վերածւած)

(Շար. 2 եւ վերջ)

Related Articles

Back to top button