Մշակութային
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. «Ալէն Դելոնը առանձնայատուկ զգայունութիւն ունէր Հայաստանի նկատմամբ»
Ալէն Դելոնը առանձնայատուկ զգայունութիւն ունէր Հայաստանի նկատմամբ։
Այս մասին գրառում է արել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիւիէ Դըկոտինեին:
«Ալէն Դելոնի անհետացումը. Մի աստղ միանում է երկնակամարին:
Այստեղ 2012 թւականին Երեւանում, որտեղ նա այցելել է Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր»,- գրել է նա։
Յիշեցնենք, որ օգոստոսի 18-ին , 88 տարեկան հասակում մահացել է Ալէն Դելոնը։