«Արարատից՝ Դամաւանդ» գրքի շնորհանդէսը՝ «Նաշրէ Չեշմէ»-ում
Յովհաննէս Թումանեանը՝ Հուշանգ Էբթեհաջի եւ Նադեր Նադերփուրի մեկնաբանութեամբ
«ԱԼԻՔ» – Տարիներ առաջ, իրանական ժամանակակից գրականութեան ականաւոր դէմքերի՝ Հուշանգ Էբթեհաջի (Սայէ) եւ Նադեր Նադերփուրի համատեղ ջանքերով պարսկերէնի է թարգմանւել հայ մեծանուն գրող Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւնների ժողովածուն:
Իսկ տարիներ անց, «Նաշրէ Չեշմէ»-ի կողմից վերահրատարակւել է «Արարատից՝ Դամաւանդ- (Հայի իմաստը՝ իրանական իմաստասիրութեան մէջ) անունը կրող այդ հատորը:
Գրքի շնորհանդէսը, որն ինչ որ տեղ լինելու է նաեւ Յովհաննէս Թումանեանին, Հուշանգ Էբթեհաջին եւ Նադեր Նադերփուրին նւիրւած յուշերեկոյ, տեղի է ունենալու վաղը՝ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Թեհրանի «Չեշմէյէ Քարգար» գրախանութում:
Գրական այս միջոցառման օրւայ բանախօսն է Մոհամմադ Շաֆիի-Քադքանին: Ելոյթ են ունենալու նաեւ Հայրիկ Աղանեանը, Ռեզա Նադերփուրը, Եալդա Էբթեհաջը (Սայէի դուստրը), Մեհրաք-Ալի Սաբունչին, եւ տեսակապի միջոցով Փուփաք Նադերփուրը:
«Չեշմէ-քարգար»-ը գտնւում է հիւսիսային Քարգար-Գոմնամ խճուղի խաչմերուկին կից՝ 2-րդ փողոցում: