Մշակութային

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

ՎԻԼԻԱՄ ՍԱՐՈՅԵԱՆ

Անգլերէն բնօրինակից թարգմանեց՝ Քրիստինէ Գոլբուդաղեանը

 

Մի օր վերադարձայ այնտեղ՝ հին ու բարի ժամանակներին, երբ՝ ես իննը տարեկարն էի եւ աշխարհը լի էր ամէն տեսակ երեւակայելի շքեղութիւններով ու կեանքը դեռ մի սքանչելի եւ խորհրդաւոր երազ էր։ Իմ զարմիկ Մուրադը, ով՝ բոլորի կողմից ովքեր որ ճանաչում էին նրան խենթ ու խելառ էր համարւում (բացի ինձանից), առաւօտեան ժամը 4:00-ին եկաւ իմ տուն ու արթնացրեց ինձ՝ իմ սենեակի պատուհանին թակելով.՝ «Արա՛մ»։ Ես վեր թռայ անկողնուց ու նայեցի պատուհանից դուրս։ Չէի կարող հաւատալ այն ինչ տեսնում էի։ Դեռ առաւօտ չէր, բայց՝ ամառ էր, եւ այգաբացի հետ՝ քանի րոպէներ, աշխարհի ծայրում, արդէն բաւական լոյս էր՝ որպէսզի իմանայի որ, երազ չեմ տեսնում. իմ զարմիկ Մուրադը նստած էր մի գեղեցիկ սպիտակ ձիու վրայ։ Գլուխս, պատուհանից դուրս հանեցի եւ շփե՛ցի աչքերս։

-«Այո՛», նա ասաց հայերէնով եւ շարունակեց՝ «Դա ձի է։ Դու երազ չես տեսնում։ Արագացրու եթէ ուզում ես ձի քշել»։ Ես գիտէի իմ զարմիկ Մուրադը, առաւել հաճոյք էր ստանում ապրելուց քան որեւէ այլ մարդ՝ ով երբեւէ աշխարհ էր սխալմամբ, բայց սա՝ աւելի շատ էր քան երբեւէ որ, ես կարող էի հաւատալ։ Առաջին հերթին, իմ ամենավաղ յիշողութիւններն եղել են՝ ձիերի հետ կապւած իմ յուշերը եւ իմ առաջին իղձերը՝ ձիավարելու համար իմ տենչն է եղել։

Սա, պատմութեան հրաշալի բաժինն էր։

Երկրորդ բաժինը՝ մենք կարօտեալ էինք։ Սա, այն մասն էր, որ ինձ թոյլ չէր տալիս հաւատալ այն՝ ինչ տեսայ։ Մենք, չքաւոր էինք։ Փող չունէինք։ Մեր ամբողջ ցեղը՝ ծայրահեղ աղքատ էր։ Գարողլանեան ընտանիքին պատկանող իւրաքանչիւր անդամ ապրում էր աշխարհի ամենաապշեցուցիչ ու զաւեշտալի աղքատութեան մէջ։ Ոչ ոք չկարողացաւ հասկանալ՝ մեզ որտեղից բաւական գումար՝ կերակրւելու համար, նոյնիսկ ընտանիքի տարեցները չիմացան։ Ամենակարեւորը սակայն, մենք, համարեայ տասնմէկ դար, յայտնի էինք մեր ազնւութեամբ՝ թէկուզ այն ժամանակ, երբ մենք ամենահարուստ ընտանիքն էինք այդ յատկանիշով, որ սիրում էինք կարծել թէ աշխարհն էլ ունի։ Մենք առաջին հերթին հպարտ էինք, երկրորդ՝ ազնիւ, եւ յետոյ, մենք հաւատում էինք՝ ճշտին ու սխալին։ Մեզանից ոչ մէկ՝ աշխարհում, ոչ ոքի շահերից չէր օգտւի, առաւել եւս՝ գողութիւն չէր անի։ Հետեւաբար, թէեւ ես կարողանում էի տեսնել ձին՝ այնքա՜ն հոյակապ, թէեւ ես կարողանում էի զգալ ձիու հոտը՝ այնքա՜ն սիրելի, թէեւ ես զգում էի նրա շունչը՝ այնքա՜ն յուզիչ։ Ես չէի կարող հաւատալ որ ձին կապ ունի իմ զարմիկ Մուրադի հետ, կամ՝ ինձ հետ, կամ էլ՝ մեր ընտանիքի միւս անդամներից որեւէ մէկի հետ, ննջած թէ արթուն, որովհետեւ ես գիտէի, որ իմ զարմիկ Մուրադը չկարողացաւ գնել ձի, եւ եթէ նա չէր կարող գնել այն, ուրեմն պէտք է գողացած լինէր, եւ ես հրաժարւեցի հաւատալ, որ նա ձիուն գողացել է։ Ո՛չ մի անդամ՝ Գարողլանեան ընտանիքի, չէ՛ր կարող գող լինել։ Ես ապշած հայեացքով նայեցի Մուրադին, եւ յետոյ՝ ձիուն։ Նրանցից իւրաքանչիւրի մէջ, մի բարեպաշտ լռութիւն կար, որը մի կողմից ինձ հիացնում էր եւ միւս կողմից՝ վախեցնում։

– «Մուրադ, ո՞րտեղից ես այս ձին գողացել»,- ասացի ես։

– «Պատուհանից դո՛ւրս ցատկիր՝ եթէ ուզում ես ձիավարել»,- ասաց նա։

Ուրեմն իրականութիւն ունէր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի հարց չկար։ Նա եկել էր հրաւիրելու ինձ անել այնպէս՝ ինչպէս իմ կամքն էր՝ ձիավարել կա՛մ՝ հրաժարւել։ Դէ, ինձ թւում էր, որ վարելու համար ձի գողանալն ու ուրիշ բան գողանալը, օրինակ՝ փող, միեւնոյնը չէր։ Եթէ դուք խենթանում էիք ձիերի համար, հէնց այնպէս ինչպէս՝ ես եւ Մուրադն էինք, ապա, դա գողութիւն չէր։ Դա, գողութիւն չէր լինի, մինչեւ չառաջարկէինք վաճառել ձին, իհարկէ, ես գիտէի, որ այդպիսի բան մենք երբեք չենք անի։

– «Թոյլ տուր հագնեմ շորերս»,- ասացի՝ ես։

– «Լաւ, բայց արագացրու»,- ասաց Մուրադը։

Ես շորերս շտապ հագայ։ Ապա պատուհանից թռայ բակ եւ ցատկեցի ձիու վրայ՝ Մուրադի մէջքի յետեւում։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում՝ «Ընկուզենի» պողոտայում։ Մեր տան յետեւում երկիրն էր՝ խաղողի այգիներ, պտղատու այգիներ, ոռոգման խրամատներ եւ գիւղական ճանապարհներ։ Երեք րոպէից աւելի քիչ ժամանակահատւածում, մենք «Ձիթենի» պողոտայում էինք, իսկ յետոյ, ձին սկսեց արգընթաց վազել։ Օդը, մաքուր էր եւ հաճելի՝ շնչելու համար։ Ձիավարութեան զգացողութիւնը, հրաշալի էր։ Մուրադը, ով համարւում էր մեր ընտանիքի ամենախելառ անդամներից մէկը, սկսեց երգել։ Միտքս դա է որ, նա սկսեց մռնչալ։ Իւրաքանչիւր ընտանիք խենթութեան մի տարր ունի իր մէջ, եւ Մուրադը համարւում էր խենթութեան տարրի բնական ժառանգորդը մեր տոհմում։ Նրանից առաջ մեր քեռի Խոսրովն էր, մի յաղթանդամ մարդ, զօրեղ գլխով՝ սեւ մազերի եւ «Սան Խոակին» հովտում ամենամեծ բեղերով, մի մարդ՝ իր բնաւորութեամբ այնքան կատաղի, այնքան դիւրագրգիռ, այնքան անհամբեր որ, իր բղաւելով, ցանկացած մարդու խօսքը կտրում էր մռնչալով ՝ «Դա ոչ մի վնաս չունի, ուշադրութիւն մի դարձրէք դրան»։ Նշանակութիւն չունէր թէ ով ինչի մասին էր խօսում, ընդամէնը սա էր։ Մի անգամ իր իսկ որդին, Արակն էր որ, ութ թաղամաս վազում էր դէպի վարսավիրանոցը, ուր հայրը, իր բեղերն էր սափրում, նրան ասելու որ, իրենց տունը վառւում է։ Խոսրով-տղա՛ն նստեց աթոռին ու մռնչաց՝ «Ոչ մի վնաս չունի, ուշադրութիւն մի դարձրէք դրան»։ Վարսավիրն ասաց՝ «Բայց տղան ասաց որ ձեր տունը վառւում է»։ Խոսրովը նոյնպէս կրկին մռնչաց՝ «Բաւ է. ասացի ոչ մի վնաս չունի»։

Մուրադը համարւում էր այս մարդու բնական ժառանգորդը, թէեւ Մուրադի հայրը՝ Զոհրապն էր, ով գործնական մարդ էր եւ ուրիշ ոչինչ։ Այդպէս էր մեր տոհմում։ Մի մարդ կարող էր լինել իր որդու կենսաբանական հայրը, բայց դա չի նշանակում որ նա՝ նաեւ իր որդու հոգեւոր հայրն էր։ Մեր տոհմի զանազան տեսակի ոգիների բաշխումն, ի սկզբանէ՝ փոփոխամիտ ու թափառաշրջիկ է եղել։

Մենք ձի քշեցինք եւ Մուրադը երգեց։ Այնքան որ որեւէ մէկը գիտէր, մենք դեռ հին երկրում էինք որին պատկանում էինք՝ առնւազն, ըստ մեր հարեւանների։ Մենք ձիուն ազատ թողեցինք վազել այնքան ժամանակ, որքան որ ինքն էր զգում ունակ էր վազելու։ Վերջապէս Մուրադն ասաց՝ «Իջիր, ես ուզում եմ մենակ քշել»։

– «Թոյլ կտաս նաեւ ինձ մենակ քշել»։

– «Դա կախւած է ձիուց։ Ցա՛ծ իջիր»։

– «Ձին ինձ՝ վարելու թոյլ կտայ»։

– «Դա դեռ կը տեսնենք։ Մի մոռացիր որ ես անցնելու ճանապարհ ունեմ ձիու հետ»։

– «Բա՛րի։ Ինչ ճանապարհ էլ որ անցնես ձիու հետ, ես էլ թող անցնեմ»։

– «Քո անվտանգութեան համար» ասաց Մուրադը եւ աւարտեց՝ «Ցա՛ծ իջիր»։

– «Շատ լաւ, բայց յիշիր որ պէտք է թոյլ տաս որ փորձեմ մենակ քշել»։

Ես իջայ եւ Մուրադը կրունկները խփեց ձիուն եւ գոռաց՝ «Վազիր… Վազիր…»։ Ձին կանգնեց իր յետեւի ոտքերի վրայ, փնչաց, եւ բռնկւեց արագութեան մէջ, որը եւ ամենասիրալիր տեսարանն էր որ ես երբեւէ տեսել էի։ Մուրադը ձիավարեց խոտի դաշտից դէպի ոռոգման խրամատ, ձիու վրայ անցաւ խրամատը, եւ հինգ րոպէ անց վերադարձաւ թա՛ց՝ ջուրը վրայից կաթելով։

Արեւը ծագում էր արդէն։

– «Այժմ իմ հերթն է»,- ասացի ես։

– «Քշի՛ր»,- ասաց նա։

Ես ցատկեցի դէպի ձիու թիկունքը եւ մի պահ իմացայ ըմբռնելի ամենասոսկալի սարսափը. այդ որ, ձին չէր շարժւում։

– «Խփիր նրա մկաններին»,- ասաց իմ զարմիկ Մուրադը եւ շարունակեց.

– «Ինչի՞ն ես սպասում, մենք պէտք է նրան յետ վերադարձնենք՝ քանի դեռ աշխարհով մէկ այդ մասին չեն իմացել»։

Հարւածեցի ձիու մկաններին։ Եւս մէկ էլ նա բարձրացաւ ու խռմփաց։ Ես չգիտէի ինչ անել։ Դաշտով՝ դէպի ոռոգման խրամատ վազելու փոխարէն, ձին ճանապահ բռնեց դէպի Տիգրան Հալաբեանի խաղողի այգին, ուր սկսեց ցատկել որթատունկի վրայով։ Նախքան իմ ընկնելը՝ ձին ցատկեց եօթ որթատունկի վրայով։ Յետոյ շարունակեց վազել։

Իմ զարմիկ Մուրադը ճանապարհով մէկ շնչակտուր-շնչակտուր վազելով եկաւ։ Նա գոռաց ասելով՝ «Ես քո մասին չէ որ անհանգստանում եմ։ Մենք պէտք է բռնենք ձիուն։ Դու այս ճանապարհով գնայ, իսկ ես՝ միւսով։ Եթէ նրա հետքին դուրս եկար՝ բարի եղիր։ Ես մօտակայքում կը լինեմ։

Ես շարունակեցի ճամբան դէպի վար, իսկ Մուրադը՝ գնաց դաշտի միջով, դէպի ոռոգման խրամատը։ Իսկ նրանից՝ կէս ժամ պահանջւեց ձիուն գտնելու եւ յետ բերելու համար։

– «Լաւ»՝ ասաց նա, «Շարժւի՛ր, այժմ ողջ աշխարհը գիտի»։

– «Ի՞նչ ենք անելու»։

– «Կամ՝ յետ կը վերադարձնենք նրան, կամ՝ կը թաքցնենք մինչեւ վաղը առաւօտ»։

Չէր թւում որ նա անհանգստացած էր եւ ես գիտէի, որ նա կը թաքցնի նրան եւ յետ չի վերադարձնի. ամէն դէպքում՝ ոչ կարճ ժամանակով։

– «Ո՞րտեղ կը թաքցնես նրան»՝ ասացի ես։

Յանկարծ ինձ պարզւեց, որ արդէն որոշ ժամանակ է ինչ վաղ առաւօտեան գնում էր այս ձիարշաւներին, եւ այս առաւօտեան, լոկ ինձ համար էր եկել, որովհետեւ գիտէր թէ ես որքա՜ն եմ տենչում ձիավարել։

– «Իսկ ո՞վ խօսեց ինչ որ բան ձի գողանալու մասին»,- ասաց նա։

– «Համենայն դէպս»,- ասացի ես, «Քա՞նի ժամանակ առաջ ես սկսել ձի քշել ամէն առաւօտ»։

– «Ոչ այս առաւօտ»,- ասաց նա։

– «Ճշմարտութիւնն ե՞ս ասում»։

– «Իհարկէ ո՛չ»,- ասաց նա եւ շարունակեց՝ «Բայց եթէ մենք բռնւենք, դա այն է ինչ պիտի ասես։ Ես չեմ ուզում, որ երկուսս էլ ստախօս լինենք։ Այն ինչ մենք գիտենք՝ ընդամէնը դա է, որ մենք սկսել ենք ձիավարել այս առաւօտ»։

– «Լաւ»,- ասացի ես։

Նա, ձիուն, կամաց տարաւ դէպի խաղողի ամայի այգի, որը մի ժամանակ եղել է մի գիւղատնտեսի՝ Ֆեթվաջեան անունով։ Այնտեղ մի քիչ վարսակ ու չոր առւոյտ կար։

– «Դա հեշտ չէր»,- ասաց նա եւ շարունակեց՝ «Որ ձիուն ստիպել՝ հանդարտ լինի։ Սկզբում, նա ուզում էր վայրի-ազատ վազել, բայց ինչպէս ասացի, ես ձիու հետ ճանապարհ ունեմ։ Ես կարող եմ այնպէս անել, որ նա՝ ինքնակամ, վարւի այնպէս՝ ինչպէս ուզում եմ։ Գիտես, ձիերն ըմբռնում են ինձ»։

– «Ինչպէ՞ս է դա ստացւել»։

– «Մի տեսակ փոխըմբռնում է դա»,- ասաց նա։

– «Իհարկէ, բայց ինչպի՞սի փոխըմբռնում»։

– «Մի պարզ եւ ազնիւ»։

– «Լաւ»,- ասացի ես եւ շարունակեցի՝ «Երանի թէ իմանայի ինչպէ՞ս հասնել այդպիսի մի փոխըմբռնման ձիու հետ»։

– «Դու դեռ փոքրիկ մի տղայ ես»,- ասաց նա եւ շարունակեց՝ «Երբ 13 տարեկան լինես, կիմանաս թէ ինչպէս դա անել»։

Տուն գնացի եւ առատօրէն նախաճաշեցի։

Այդ կէսօրին, Խոսրով քեռիս եկաւ մեր տուն՝ սուրճի եւ ծխախոտի։ Նա նստեց հիւրասենեակում, կում-կում խմում էր սուրճը եւ ծխում ծխախոտը ու յիշում էր հին երկիրը։ Յետոյ միացաւ մէկ այլ այցելու՝ Ջոն Բայրօ անունով մի գիւղատնտես, մի ասորի ով՝ մենակութիւնից, սովորել էր հայերէն խօսել։ Մայրս, միայնակ այցելուին՝ բերեց սուրճ եւ ծխախոտ, եւ նա բացեց ծխախոտի շուրջ փաթաթած թուղթը, եւ կում-կում խմեց ու ծխեց, իսկ յետոյ վերջապէս՝ տխուր հառաչանքով ասաց՝ «Անցեալ ամիս գողացած իմ սպիտակ ձին դեռ չի գտնւել։ Ես չեմ կարողանում հասկանալ այդ փաստը»։ Խոսրով քեռիս շատ զայրացաւ ու գոռաց՝ «Վնաս չէ։ Ի՞նչ է ձիու կորուստը։ Չէ որ մենք բոլորս էլ հայրենիքի կորուստն ենք ճաշակել։ Էլ ձիու վրայ լացելն որն է»։

Ջոն Բայրօն ասաց՝ «Գուցէ այս ամէնը քեզ համար ճիշտ լինի՝ սիրելի քաղաքացի, որ դա ասես, բայց ի՞նչ գիտես ինձ պատկանող սայլակի մասին. առանց ձիու՝ սայլն ի՞նչ օգուտ»։

– «Ուշադրութիւն մի դարձրու դրան», բղաւեց իմ քեռի Խոսրովը։

– «Ես տասը մայլ անցել եմ այստեղ գալու համար»,- ասաց Ջոն Բայրօն։

– «Դու ոտքեր ունես», գոռաց իմ քեռի Խոսրովը։

– «Ձախ ոտքս ցաւ է պատճառում ինձ»,- ասաց գիւղատնտեսը։

– «Ուշադրութիւն մի դարձրու դրան»,- ասաց իմ քեռի Խոսրովը։

– «Այդ ձին ինձ համար 60 դոլար արժեցաւ»,- ասաց գիւղատնտեսը։

– «Թքած ունեմ փողի վրայ»,- ասաց իմ քեռի Խոսրովը։

Նա վեր կացաւ եւ դուրս եկաւ տնից՝ շրխկացնելով ներսի դուռը։ Մայրս ասաց՝ «Նա գթառատ սիրտ ունի. նա պարզապէս հայրենիքի կարօտով է լցւած, եւ՝ այսպիսի մի մեծ մարդ»։

Գիւղատնտեսը հեռացաւ իսկ ես շտապեցի դէպի իմ զարմիկ Մուրադի տունը։

Նա նստած էր դեղծի ծառի տակ, եւ փորձում էր բուժել փոքրիկ թռչունի վնասւած թեւը՝ որով չէր կարողանում թռչել։ Նա զրուցում էր թռչունի հետ։

– «Ո՞վ է նա»,- ասաց Մուրադը։

– «Գիւղատնտեսը՝ Ջոն Բայրօնը»,- ասացի ես, «Նա այցելեց մեր տուն։ Նա՝ իր ձիուն է ուզում։ Մէկ ամիս դա քեզ մօտ է եղել։ Ես ուզում եմ որ խոստանաս, որ յետ չես վերադարձնի ձիուն՝ քանի դեռ ես վարել չեմ սովորել»։

– «Քեզանից մէկ տարի ժամանակ կը պահանջւի ձիավարութիւն սովորելու համար»։

– «Մենք կարող էինք ձին պահել մէկ տարի»,- ասացի ես։

Մուրադը ոտքի ցատկեց.՝

– «Ի՞նչ ասացիր» բղաւեց նա եւ շարունակեց՝ «Արդե՞օք դու Գարողլանեաններից մէկին խրախուսում ես գողանալու։ Ձին պիտի վերադառնայ իր իսկական տիրոջ մօտ»։

– «Ե՞րբ»։

– «Ամենաուշը վեց ամսում»։

Նա թռչունին բաց թողեց երկնքում։ Թռչունը խիստ ջանք թափեց, գրեթէ երկու անգամ վայր ընկաւ, բայց վերջ ի վերջոյ թռաւ հեռու՝ բարձր եւ ուղիղ։

Երկու շաբաթ շարունակ ամէն վաղ առաւօտ, Մուրադը եւ ես ձիուն դուրս էինք բերում խաղողի ամայի այգում որտեղ՝ թաքցնում էինք, եւ իւրաքանչիւր առաւօտ, երբ՝ դա ի՛մ հերթն էր միայնակ հեծնելու, ձին ցատկում էր որթատունկերի եւ փոքրիկ ծառերի վրայով, իսկ ինձ գցում ու փախնում էր։ Այնուամենայնիւ, ես յոյս ունէի որ ժամանակի ընթացքում կը սովորեմ ձիավարել այնպէս ինչպէս կը վարէր իմ զարմիկ Մուրադը։

Մի առաւօտ, Ֆեթվաճեանի խաղողի այգի տանող ճանապարհին, մենք բախւեցինք գիւղատնտես՝ Ջոն Բայրօնի հետ, ով իջնում էր քաղաք։

– «Թոյլ տուր ես խօսեմ»,- ասաց Մուրադը, «Գիւղատնտեսների հետ ես ճանապարհ ունեմ»։

– «Բարի լոյս՝ Ջոն Բայրօ»,- ասաց իմ զարմիկ Մուրադը՝ գիւղատնտեսին։

Գիւղատնտեսն անհամբեր ուսումնասիրեց ձիուն.՝

– «Բարի լոյս՝ իմ ըներների որդիներ»,- ասաց նա եւ շարունակեց՝ «Ի՞նչ է ձեր ձիու անունը»։

– «Սիրտս»,- ասաց Մուրադը՝ հայերէնով։

– «Ինչպիսի հաճելի անուն մի գեղեցիկ ձիու համար»,- ասաց Ջոն Բայրօն եւ շարունակեց՝ «Ես կարող էի երդւել որ հէնց սա է այն ձին որին տարան ինձնից քանի շաբաթներ առաջ։ Թոյլ կը տա՞ք նայեմ նրա բերանի խոռոչը»։

– «Իհարկէ»,- ասաց Մուրադը։

Եւ գիւղատնտեսը նայեց ձիու բերանի խոռոչը՝ «Ատամը՝ ատամի դիմաց» եւ շարունակեց՝ «Ես կը երդւէի որ սա իմ ձին է՝ եթէ չճանաչէի ձեր ծնողներին։ Ձեր ընտանիքի հռչակը՝ անկեղծութեան համար, քաջ յայտնի է ինձ»։

Այնուամենայնիւ, ձին իմ ձիու երկւորեակն է։ Կասկածող մարդը, սրտի փոխարէն կը հաւատայ իր աչքերին։ Բարի օր՝ իմ երիտասարդ ընկեր»։

– «Բարի օր՝ Ջոն Բայրօ»,- ասաց Մուրադը։

Յաջորդ օրը, առաւօտ կանուխ մենք ձիուն տարանք Ջոն Բայրօնի որթատունկ եւ թողեցինք նրան շտեմարանում։ Շուները հետեւեցին մեր շարժ ու դարձին՝ առանց որեւէ ձայն արձակելու։

– «Շուները» շշնջացի ես՝ Մուրադի ականջին՝ «Ես մտածեցի կը հաչէին նրանք»։

– «Կը հաչէին նրանք՝ ուրիշի պարագային»,- ասաց նա եւ շարունակեց՝ «Մենք փոխադարձ գիտենք իրար»։

Մուրադը ձեռքերը փաթաթեց ձիու վզին, քիթը սեղմեց ձիու քթին, թփթփացրեց այն, եւ յետոյ մենք հեռացանք։

Այդ երեկոյ Ջոն Բայրօն եկաւ մեր տուն իր հարցումներով եւ մօրս ցոյց տւեց ձիուն՝ որը որ գողացւել եւ վերադարձւել էր։

– «Ես չգիտեմ ինչ մտածել»,- ասաց նա եւ շարունակեց՝ «Ձին աւելի ուժեղ է քան երբեւէ, եւ նոյնպէս՝ աւելի համեստ։ Շնորհակալ եմ Աստծուն»։

Քեռի Խոսրովը, որ հիւրասենեակում էր, զայրացաւ եւ գոռաց՝ «Հանգիստ, այ մարդ՝ հանգիստ։ Քո ձին վերադարձւել է քեզ։ Ուշադրութիւն մի դարձրու ուրիշ բաների այլեւս»։

պատմութիւնը՝ Վիլիամ Սարոյեանից քաղւել է հետեւեալ գրքի հաւաքածոյից՝

Crane, Milton. 50 Great Short Stories. New York, Bantam Books, 1952

Related Articles

Back to top button