Հայաստան - ԱրցախՄշակութային

Ղրիմի ղեկավար. «Ղրիմը պատրաստ է ընդունել Այւազովսկու՝ Ղարաբաղում ապամոնտաժւած յուշարձանը»

«ԱԼԻՔ» – Ղրիմը պատրաստ է ընդումել յայտնի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու՝ բռնազւթւած Ստեփանակերտում ապամոնտաժւած յուշարձանը Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ յայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգէյ Ակսյոնովը:

«Իւան Կոնստանտինովիչը (Այւազովսկի-ԽՄԲ.) մեր հայրենակիցն է, նա շատ բան է արել Ղրիմի համար։ Մենք պատրաստ ենք ընդունել աւերւած յուշարձանը, վերականգնել այն եւ տեղադրել արժանի տեղում։ Մի՛ ոչնչացրէք դրանք, աւելի լաւ է տւէք մեզ»,- սոցցանցի իր հարթակում գրել է Ակսյոնովը:

Նրա խօսքով՝ «յուշարձանների դէմ պատերազմը ոչ մէկին դրական լոյսի ներքոյ չի ներկայացնում, անկախ նրանից, թէ ինչ դրդապատճառներ են օգտագործւում նման գործողութիւնները արդարացնելու համար:

«Եւ դա ոչ մի լաւ բանի չի յանգեցնում. Ուկրաինայի օրինակը բոլորի աչքի առաջ է: Սա վտանգաւոր ախտանիշ է, առաջին հերթին, հէնց աւերողների համար»,- յաւելել է Ակսյոնովը:

Աւելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով յանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն ասել էր, որ Ստեփանակերտում ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու յուշարձանի քանդումն Ադրբեջանի իշխանութիւնների կողմից պետական մակարդակով խրախուսւող եւ հրահրւող վանդալիզմի օրինակ է:

Related Articles

Back to top button