Հայաստան - ԱրցախՄշակութային
Այսօր Նաւասարդ է, հայկական տոմարի 4518 թւականի սկիզբը

Ըստ աւանդապատման՝ Նաւասարդին է մեր Նահապետը՝ Հայկը խոցել ոսոխ Բէլին ու սկիզբը դրել մեր յաւերժի երթի:
«Մեզ այսօր առաւել քան երբեւէ անհրաժեշտ է թարմացնել ՀԱՅԿԵԱՆ ՈՒԽՏԸ, վերականգնել ՏՈՐՔԻ ԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՈՒԺՆ ու յանուն հայրենիքի աշխարհի ամենահզօր գահից ու աշխարհիկ վայելքներից հրաժարւելու ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿԻ ԱՆԹԵՔ ՆՒԻՐՈՒՄԸ: Ապաւինել է պէտք ԴԱՒԹԻ ԸՄԲՈՍՏ ՈԳՈՒՆ եւ ամենազօր ԽԱՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ու Ագռաւաքարից համբարձել է պէտք ՓՈՔՐ ՄՀԵՐԻՆ: Պահը օրհասական է, իսկ ժամանակը՝ սուղ»:
Սա անցեալ տարի՝ ճիշտ այս օրն էին գրել: Օրակարգային պահանջը մնում է նոյնը: Պահը օրհասական է: Ցռանվերգօները աճուրդի են հանել մեր հայրենիքը, իսկ Բէլն այս անգամ թուրանական տեսքով, կանգնած է մեր դարպասներին: Ընկրկելու, յապաղելու իաւունք չունենք: Հայրենիք ենք կորցնում: