Մշակութային

«Երկրային դրախտի քարտէզ» անւանումով բացառիկ հնատիպ քարտէզը Ս․ Էջմիածնի գանձարանում է

«ԱԼԻՔ» – Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ եւ սիրայօժար բարերարութեամբ մեծազնիւ Ռոզա Յովհաննիսեանի (Հայաստան) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները «Galeria Frame» վաճառասրահից (Մադրիդ, Իսպանիա) ձեռք են բերել բացառիկ հնատիպ քարտէզ՝ «Երկրային դրախտի քարտէզ» խորագրով: Յայտնում են Մայր Աթոռի թանգարանների տնօրինութիւնից։

Քարտէզը (հեղինակ՝ Հայր Անտուան Օգիւստան Կալմէ, փորագրանկարիչ՝ Պիտեր Ստարկման) տպագրւել է 1729 թ., որպէս ներդիր մաս է կազմել “DICTIONARIUM HISTORICUM, CRITICUM, CHRONOLOGICUM, GEOGRAPHICUM, ET LITERALE SACRAE SCRIPTURAE, Cum figuris Antiquitates Judaicas repraesentatibus” երկհատոր աշխատութեան:

Քարտէզը, նորոգութիւնից յետոյ, կը ներառւի թանգարանային մշտական ցուցադրութեան մէջ:

Related Articles

Back to top button