Մշակութային
Cilicia անիմացիոն նախագիծը ներկայացրել է «Կոմիտաս. մի հանճարի պատմութիւն» մուլտֆիլմի հայերէն տարբերակը

Cilicia անիմացիոն նախագիծը ներկայացրել է «Կոմիտաս. մի հանճարի պատմութիւն» նորացւած մուլտֆիլմի հայերէն տարբերակը:
Հեղինակները պնդում են, որ մուլտֆիլմը հնարաւորութիւն կը տայ ողջ աշխարհի հայերին ծանօթանալ Մեծն Կոմիտաս Վարդապետի ստեղծագործութիւններին եւ իմանալ երաժշտական մշակոյթի աշխարհում նրա ունեցած ազդեցութեան մասին:
Հաղորդւում է նաեւ, որ շուտով կը ներկայացնեն նաեւ ռուսական պրոֆեսիոնալ հնչիւնաւորմամբ տարբերակը: