ՄիջազգայինՔաղաքական

Ar-rad.info-ն հրաւիրում է առցանց դիտել՝ Ալիեւների ընտանեկան մաֆիայի մասին պատմող «Ստրկութիւն» փաստավաւերագրական ֆիլմը

«ԱԼԻՔ» – «Ստրկութիւն» անունով փաստավաւերագրական ֆիլմ է նկարահանւել Բաքւի բռնակալ աւատատէրերի ընտանեկան մաֆիայի մասին։

Այս մասին հրապարակմամբ է հանդէս եկել դոկտ. Էհսան Մովահեդեանն X-ի իր մկրոբլոգում եւ նշել, որ ֆիլմի ստեղծման նպատակն ըստ նկարահանող կողմի՝ Բաքւի հանրապետութեան ապագայ սերունդներին իրազեկելն է Ալիեւների ընտանիքի ձեռամբ Բաքւի եւ Իրանի ժողովրդի նկատմամբ իրականացւած դաւադրութիւնների ու դաւաճանութիւնների մասին։

Մովահեդեանը կարեւոր համարելով իր խօսքով «եզակի» այս ֆիլմը, նշել է, որ ֆիլմը դիտելիս կարելի է զգալ, որ նոյնիսկ մէկ րոպէն դիտողին ձանձրալի չի թւալու, եւ այն շարունակւում է առանց կադրերի կրկնութեան: «Դիտողը քայլ առ քայլ տեղեկացւում է 90-ականներից ցայսօր Բաքւի իրադարձութիւնների եւ կուլիսային զարգացումների մասին»,- յաւելել է նա։

2 ժամ 15 րոպէ տեւողութեամբ ֆիլմում օգտագործւել է շուրջ 5 հազար կադր, ընդորում՝ 10-ը առաջին անգամ է հրապարակւում: Վաւերագրական այս ֆիլմը Ar-rad.info ադրբեջանական ընդդիմադիր կայքում տեղադրւելուց անմիջապէս յետոյ լայն տարածում է գտել ադրբեջանախօս համայնքներում եւ այն գնահատւել է, որպէս Ադրբեջանի քողարկւած երեսի քողազերծումը։

Ar-rad.info-ի նախաբանում նշւած է. ««Ստրկութիւն» վաւերագրական ֆիլմը պատրաստւել է «Ադրբեջանի հետազօտական ​​կենտրոն»-ի կողմից։ Ֆիլմի ստեղծման նպատակն է ապագայ սերունդներին տեղեկացնել մեր ժողովրդի դէմ Ալիեւների ընտանիքի կատարած յանցագործութիւնների մասին»։

««Ադրբեջանի հետազօտական ​​կենտրոն»-ը կը շարունակի ժողովրդին կրթելու եւ ճշմարտութեան մասին իրազեկելու գործընթացը՝ օգտագործելով առկայ ռեսուրսներն ու արխիւային նիւթերը։ Ֆիլմում օգտագործւել է մօտ 5000 կադր։ Առաջին անգամ թողարկւում է գաղտնի պահւած 10 տեսանիւթ։ Կայքը երախտագիտութիւն է յայտնում պատմաբաններին ու արխիւագէտներին՝ ֆիլմի ստեղծմանն աջակցելու համար»,- նշւած է կենտրոնի յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button